Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին «Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասին Տարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անել Քրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանց Հայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽ Վահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկում Ղրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվել Էներգետիկ ճգնաժամը հարվածում է Եվրոպային Կիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համար Արևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. Bloomberg

ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՊԱՊ, ԱՅԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ

Միջազգային

­Դեռ հա­զիվ էր հնչել Ֆ­րան­ցիս­կոս պա­պի մահ­վան մա­սին լու­րը, որ «դա­վադ­րութ­յան տե­սութ­յան» կողմ­նա­կից­նե­րը միան­գա­մից ակ­տի­վա­ցան: Եվ ա­սել, թե ա­ռաջ քաշ­ված բազ­մա­պի­սի վար­կած­նե­րը զուրկ են հե­տաքրք­րութ­յու­նից, սխալ կլի­ներ: Ա­մեն դեպ­քում, հար­ցե­րը, ո­րոնք ա­ռաջ են քաշ­վում «դա­վադ­րութ­յան տե­սութ­յան» կողմ­նա­կից­նե­րի կող­մից, պա­տաս­խան պետք է գտնեն:

ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ՄԱՀԸ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐ Է ԱՌԱՋԱՑՐԵԼ

­Հիմ­նա­կան վար­կած­նե­րից մեկն այն է, որ պա­պը Զատ­կի առ­թիվ ներ­կա­յա­ցավ հան­րութ­յա­նը, ա­պա նաեւ ըն­դու­նեց ԱՄՆ փոխ­նա­խա­գահ Վեն­սին: «Ու­րեմն այն ծանր վի­ճա­կում չէր, որ ըն­դա­մե­նը մի քա­նի ժա­մից կա­րող էր մա­հա­նալ»,- գրում է աղբ­յուր­նե­րից մե­կը: Ի­հար­կե, կա այն բա­ցատ­րութ­յու­նը, թե Ֆ­րան­ցիսկոս պա­պը մա­հա­ցավ ոչ թե իր հի­վան­դութ­յան (թո­քա­բոր­բի հե­տե­ւանք­նե­րի) պատ­ճա­ռով, այլ՝ ին­սուլ­տի, ո­րի հետ նրա՝ մինչ մահն ու­նե­ցած հա­րա­բե­րա­կան ակ­տիվ վի­ճա­կը ոչ մի կապ չու­նի: Եվ այս­տեղ «դա­վադ­րութ­յան տե­սա­բան­նե­րը» հա­կա­դար­ձում են, թե այդ ինչ­պե՞ս ստաց­վեց, որ Վեն­սի հետ հան­դի­պու­մից շատ չան­ցած Պա­պը հենց ին­սուլ­տից մա­հա­ցավ, ԱՄՆ փոխ­նա­խա­գա­հի հետ հան­դի­պու­մը, քննար­կում­նե­րը որ­քա­նո՞վ են դրան նպաս­տել, ին­չի՞ մա­սին էին խո­սում: Ընդ­հուպ, կաս­կա­ծի տակ է առն­վում Պա­պի մահ­վան ստույգ պա­հը, թե այն տե­ղի է ու­նե­ցել ոչ թե Զատ­կին հա­ջոր­դող գի­շերը, այլ՝ հենց Զատ­կի օ­րը՝ Վեն­սի հետ հան­դի­պու­մից հաշ­ված ժա­մեր անց: Այ­սինքն, դրա­նից հե­տո Պա­պը կա­րող էր գտնվել հու­զա­կան, լար­ված վի­ճա­կում, այդ պատ­ճա­ռով էլ մա­հա­ցավ ոչ թե իր հի­վան­դութ­յու­նից, այլ՝ նման վի­ճա­կին ա­վե­լի յու­րա­հա­տուկ ին­սուլ­տից:

Այս կար­գի վար­կած­ներ, թե­րեւս, դեռ եր­կար կքննարկ­վեն, կլրաց­վեն նոր ման­րա­մաս­նե­րով եւ դրան­ցից բխող այլ վար­կած­նե­րով: Սա­կայն կան ո­րո­շա­կի փաս­տեր, ո­րոնք, ա­մեն դեպ­քում, հնա­րա­վոր չէ շրջան­ցել: Նախ հի­շեց­նենք, որ Հ­ռո­մի պապն ա­մե­նե­ւին էլ ըն­դա­մե­նը կրո­նա­կան ա­ռաջ­նորդ չէ: Պա­պը (­Վա­տի­կա­նը) հան­դի­սա­նում է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խո­շոր եւ ազ­դե­ցիկ կենտ­րոն­նե­րից մե­կը, ա­վան­դա­բար՝ Եվ­րո­պա­յին կամ, այս­պես ա­սած, Հին Եվ­րո­պա­յի պահ­պա­նո­ղա­կան հատ­վա­ծի ա­ռաջ­նոր­դը, թեեւ Ֆ­րան­ցիս­կոս պա­պի օ­րոք այս մա­սով էա­կան տե­ղա­շար­ժեր ար­ձա­նագր­վե­ցին:

­Բայց նաեւ այս փաս­տը ֆիք­սենք. ըն­դա­մե­նը օ­րեր ա­ռաջ Թ­րամ­փը սկսեց պաշ­տո­նա­պես խո­սել ԱՄՆ-ում քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի, այն է՝ քրիս­տո­նեութ­յան դե­րի ար­մա­տա­կան բա­րե­փոխ­ման մա­սին: Ա­վագ շա­բաթ­վա կա­պակ­ցութ­յամբ հան­դի­սա­վոր ու­ղեր­ձում Թ­րամփը հա­սավ այն մտքին, թե՝ իր վար­չա­կազ­մը պաշտ­պա­նել եւ պաշտ­պա­նե­լու է քրիս­տո­նեա­կան սկզբունք­նե­րը դպրոց­նե­րում, բա­նա­կում, հի­վան­դա­նոց­նե­րում եւ պե­տա­կան ​​հաս­տա­տութ­յուն­նե­րում: Դժ­վար չէ կռա­հել, թե որն է դրա խոր­քա­յին ի­մաս­տը. ե­թե ԱՄՆ-ում ք­րիս­տո­նեութ­յու­նը, որ­պես հիմ­նա­կան կրո­նա­կան ուղ­ղութ­յուն, պետք է վե­րա­դառ­նա իր ա­վան­դա­կան դե­րին, ա­պա սպա­սե­լի է, որ հա­մաշ­խար­հա­յին մասշ­տա­բով եւս եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ Եվ­րո­պա­յում, ըստ ԱՄՆ նա­խա­գա­հի տրա­մա­բա­նութ­յան, պետք է հաս­նել նույն շրջա­դար­ձին: Այն է՝ կա­թո­լի­կութ­յան, որ­պես Եվ­րո­պա­յում դա­սա­կան կրո­նա­կան ուղ­ղութ­յան, ա­վան­դա­կան դե­րի վե­րա­կանգ­նում:

Մ­յուս կող­մից էլ նկա­տենք, թե ինչ վի­ճակ է Եվ­րո­պա­յում՝ կրո­նա­կան ի­մաս­տով: Այն, որ Ֆ­րան­ցիսկոս պա­պը հիմ­նա­կա­նում գոր­ծում էր դե­պի լի­բե­րալ ուղ­ղութ­յամբ թե­քու­մով, հայտ­նի փաստ է: Կա­մա թե ի­րա­վի­ճա­կից ել­նե­լով, այլ հարց է: Թե­րեւս երկ­րոր­դը, հաշ­վի առ­նե­լով, որ այդ կուր­սը, խո­շոր հաշ­վով, ծան­րա­գույն հար­ված է դար­ձել եվ­րո­պա­կան քրիս­տո­նեա­կան ար­ժեք­նե­րի հա­մար: Հա­մե­նայն­դեպս փաս­տը, որ եվ­րո­պա­կան ե­կե­ղե­ցի­նե­րում կա­րող են զվար­ճանք­նե­րի օբ­յեկտ­ներ բա­ցել, ա­պա նաեւ սկսե­ցին ընդգծ­ված հա­կաք­րիս­տո­նեա­կան ուղղ­վա­ծութ­յան տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նել՝ սա­տա­նա­յա­կան հա­մերգ­ներ, ար­յու­նոտ մրցա­շա­րեր եւ այդ­պես շա­րու­նակ: Եվ այս ա­մե­նը, ի­հար­կե, նույն­քան ծան­րա­գույն հար­ված է հենց Վա­տի­կա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քե­րին: Իսկ գլո­բալ ի­մաս­տով, այս ա­մե­նը ծայ­րա­հեղ թու­լաց­ման է հասց­րել եվ­րո­պա­կան պահ­պա­նո­ղա­կա­նութ­յու­նը՝ ողջ վե­րահս­կո­ղութ­յու­նը հանձ­նե­լով ուլտ­րա­լի­բե­րա­լիստ­նե­րին:

­Հենց այս ուլտ­րա­լի­բե­րաստ­նե­րի հետ էլ Թ­րամփն այ­սօր բա­ռա­ցիո­րեն պա­տե­րազ­մի մեջ է: Եվ պա­պի տե­ղա­շար­ժը՝ դե­պի դա­սա­կան կա­թո­լիկ ար­ժեք­ներ եւ դրա­նով՝ Վա­տի­կա­նի, հան­րա­գու­մա­րում՝ եվ­րո­պա­կան ա­վան­դա­կան է­լի­տա­յի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դե­րի բարձ­րա­ցու­մը կդառ­նա լի­բե­րալ թե­ւին հասց­ված շատ լուրջ հար­ված: Ա­ռա­վել եւս, որ եվ­րո­պա­կան հա­սա­րա­կութ­յան մեջ դա­սա­կան ար­ժեք­նե­րին վե­րա­դառ­նա­լու պա­հան­ջը ակ­տիվ ա­ճի փու­լում է, եւ ե­թե այդ շարժ­ման ընդգծ­ված ա­ռաջ­նոր­դի դե­րում հան­դես գա Վա­տի­կա­նը, ա­պա լի­բե­րալ­նե­րը ներ­կա դիր­քե­րը պա­հե­լու հար­ցում կու­նե­նան շատ լուրջ խնդիր­ներ:

«ՊԱՊԸ ՄԱՀԱՑԱՎ, ԿԵՑՑԵ ՊԱՊԸ»

Այս­պի­սով, շատ նման է, որ Թ­րամփն իր այդ ե­լույ­թով սկսեց Վա­տի­կա­նը ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի հար­թութ­յուն տե­ղա­շար­ժե­լու գոր­ծըն­թա­ցը: Ու այս ֆո­նին, ի­հար­կե, հա­զիվ թե պա­տա­հա­կա­նութ­յուն լի­նի փոխ­նա­խա­գահ Վեն­սի այ­ցը Վա­տի­կան եւ հան­դի­պու­մը Ֆ­րան­ցիս­կոս պա­պի հետ: Վեն­սը, ի­հար­կե, հայտ­նի է իր կրո­նա­կան ջեր­մե­ռան­դութ­յամբ, կա­րող էր նաեւ Զատ­կի տո­նի առ­թիվ հենց այն­պես էլ գնալ Վա­տի­կան: Բայց հաշ­վի առ­նե­լով Թ­րամ­փի նշված կուր­սը, այդ թե­ման պար­զա­պես չէր կա­րող չդառ­նալ Ֆ­րան­ցիս­կոս պա­պի հետ հան­դիպ­ման ա­ռանցք: Եվ ա­հա, երբ այս ա­մե­նին հա­ջոր­դում է Ֆ­րան­ցիսկոս պա­պի մա­հը, ի­հար­կե, չեն կա­րող հար­ցեր չա­ռա­ջա­նալ:

Ինչ­պես ա­սում են՝ «Պա­պը մա­հա­ցավ, կեց­ցե պա­պը»: Ֆ­րան­ցիս­կոս պա­պի մահ­վանից 10 օր հե­տո կար­դի­նալ­նե­րը հա­վաք­վե­լու են Կոնկ­լա­վում՝ մե­կու­սաց­ված հա­տուկ սեն­յա­կում նոր պապ ընտ­րե­լու: Հաս­կա­նա­լի է, այս ան­գամ միայն նոր հով­վա­պետ չէ, որ ընտ­րե­լու են: Այդ ընտ­րութ­յամբ, առանց չա­փա­զան­ցութ­յան, կո­րոշ­վի ոչ թե նույ­նիսկ Վա­տի­կա­նի, այլ առն­վազն եվ­րո­պա­կան ողջ կա­թո­լիկ քա­ղա­քակր­թութ­յան, կա­րե­լի է նաեւ ա­սել՝ Եվ­րո­պա­յի ճա­կա­տա­գի­րը: Եվ այն, որ Թ­րամ­փը պատ­րաստ­վում է մեկ­նել Վա­տի­կան՝ Ֆ­րան­ցիս­կոս պա­պի հու­ղար­կա­վո­րութ­յա­նը, իր հեր­թին է հու­շում, որ նոր պա­պի հա­մար պայ­քա­րը ծայ­րա­հեղ լուրջ է լի­նե­լու:

Այ­սօր ե­կե­ղե­ցու ներ­սում ձեւա­վոր­վում  է ե­րեք ա­ռանց­քա­յին խմբակ­ցութ­յուն: Ա­ռա­ջի­նը սո­ցիա­լա­կան ուղղ­վա­ծութ­յուն ու­նե­ցող կա­թո­լիկ­ներն են, ով­քեր դեմ են հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յի թե­լադ­րան­քին: Ն­րանք ե­կե­ղե­ցին տես­նում են որ­պես բա­րո­յա­կան ար­դա­րութ­յան հաս­տա­տութ­յուն, որն ա­ջակ­ցում է հա­սա­րա­կութ­յան ա­մե­նաաղ­քատ շեր­տե­րին եւ­ ամ­րապն­դում ծխա­կան հա­մայնք­նե­րի սո­ցիա­լա­կան դե­րը: Երկ­րոր­դը` լի­բե­րալ «բա­րե­փո­խիչ­նե­րի» խմբակ­ցութ­յունն է, ո­րը պնդում է նե­րա­ռա­կա­նութ­յու­նը, ա­ջակ­ցութ­յու­նը ԼԳԲՏ հա­մայն­քին եւ կ­րո­նա­կան դիս­կուր­սի վե­րա­ծու­մը մշա­կու­թա­յին փա­փուկ ու­ժի ձեւի: Եր­րոր­դը` ա­վան­դա­պաշտ­ներն են, ո­րոնք հսկում են դոգ­մա­նե­րը, բա­րո­յա­կան խստութ­յու­նը՝ մեր­ժե­լով հա­նուն ար­տա­քին ճնշմա­նը հար­մար­վե­լու կա­թո­լի­կա­կան ինք­նութ­յու­նը թու­լաց­նե­լու ա­մեն մի փորձ:

Եվ­րո­պա­կան կար­դի­նալ­նե­րը եւ հին կու­րալ բյու­րոկ­րա­տիա­յի ի­տա­լա­կան մա­սը կձգտեն վե­րա­կանգ­նել Ֆ­րան­ցիս­կո­սի դա­րաշր­ջա­նում կորց­րած պատ­մա­կան ազ­դե­ցութ­յու­նը: Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի գոր­ծիչ­նե­րը պաշտ­պա­նե­լու են պա­պա­կա­նութ­յան սո­ցիա­լա­կան վեկ­տո­րը՝ որ­պես բո­ղո­քա­կան ե­կե­ղե­ցի­նե­րի ա­ճի հա­մա­տեքս­տում հո­տը պահ­պա­նե­լու գոր­ծիք: Իսկ կար­դի­նալ­նե­րը Աֆ­րի­կա­յից, որ­տեղ կա­թո­լի­կութ­յունն այ­սօր ցույց է տա­լիս ժո­ղովր­դագ­րա­կան ա­մե­նա­մեծ դի­նա­մի­կան, կպա­հան­ջեն բա­րո­յա­կան ա­ռաջ­նոր­դութ­յուն՝ ա­ռա­ջար­կե­լով ա­վան­դա­կան ըն­թացք եւ նոր ձայն գլո­բալ հա­րա­վի հա­մար:

­Նոր Պա­պի ընտ­րութ­յու­նը փոխ­զի­ջում չի լի­նի, այն կդառ­նա վեկ­տոր: Ե­թե ​​լի­բե­րալ-նե­րա­ռա­կան խմբակ­ցութ­յու­նը հաղ­թի, կա­թո­լիկ ե­կե­ղե­ցին վերջ­նա­կա­նա­պես կին­տեգր­վի արեւմտ­յան հու­մա­նիս­տա­կան ​​մատ­րի­ցա­յին եւ կ­կորց­նի տրանս­ցեն­դեն­տալ ինս­տի­տու­տի բնու­թագ­րե­րը: Ե­թե ​​պահ­պա­նո­ղա­կան­նե­րը հաղ­թեն, Վա­տի­կա­նը կա­րող է այ­լընտ­րանք ա­ռա­ջար­կել՝ կոշտ, բայց հստակ բա­րո­յա­կան ուղ­ղա­հա­յաց ար­ժեք­նե­րի խառ­նաշ­փո­թի դա­րաշր­ջա­նում: Սո­ցիա­լա­կան խմբակ­ցութ­յու­նը կա­ռա­ջար­կի եր­րորդ ճա­նա­պարհ՝ ե­կե­ղե­ցին, որ­պես ար­դա­րութ­յան հա­մաշ­խար­հա­յին ար­բիտր՝ ա­ռանց քա­ղա­քա­կան կա­պե­րի։

Եվ սրան, ի­հար­կե, կգու­մար­վի այն հսկա­յա­կան ճնշու­մա­յին մե­խա­նիզմ­նե­րը, ո­րոնք ուղղ­ված կլի­նեն ա­մեն մի կար­դի­նա­լի եւ տար­բեր ուղ­ղութ­յուն­նե­րից:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

­Թեեւ մյուս կող­մից, դեռ Պապ ընտ­րե­լու հա­մար ո­րո­շա­կի ժա­մա­նակ կա, եւ ներ­կա գե­րա­րագ զար­գա­ցում­նե­րի պա­րա­գա­յում շատ փո­փո­խութ­յու­ններ կա­րող են մինչ այդ լի­նել: Այդ թվում, ար­դեն այ­սօր Լոն­դո­նում նա­խա­տես­ված է հան­դի­պում Թ­րամ­փի բա­նագ­նաց­նե­րի, եւ մյուս կող­մից՝ Ուկ­րաի­նա­յի, Ֆ­րան­սիա­յի եւ Բ­րի­տա­նիա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ջեւ՝ ուկ­րաի­նա­կան խնդրով:

Ար­դեն ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, որ Թ­րամ­փը բա­վա­կա­նին լուրջ վերջ­նա­գիր է ներ­կա­յաց­րել՝ ըն­դու­նել ա­մե­րիկ­յան սցե­նա­րով խա­ղա­ղութ­յան հաս­նե­լու ա­ռա­ջար­կը, այ­լա­պես ԱՄՆ-ն կա­րող է առ­հա­սա­րակ հրա­ժար­վել իր միջ­նոր­դի դե­րից եւ Ուկ­րաի­նա­յին ա­մեն տե­սակ օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րե­լուց: Սա հատ­կա­պես Բ­րի­տա­նիա­յի հա­մար կա­րող է լուրջ փա­կու­ղու վե­րած­վել: Ե­թե ըն­դուն­վում է Թ­րամ­փի վերջ­նա­գի­րը, ա­պա նշա­նա­կում է, որ նախ՝ դա կֆիքս­վի որ­պես ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մում Ռու­սաս­տա­նի հաղ­թա­նակ: Եվ երկ­րոր­դը. այս ի­րա­վի­ճա­կը գլո­բալ ի­մաս­տով կըն­կալ­վի` որ­պես Թ­րամ­փի հաղ­թա­նակ գլո­բա­լիստ­նե­րի դեմ: Ա­մեն դեպ­քում, ե­թե Թ­րամփ-գլո­բա­լիստ­ներ պայ­քա­րից դուրս մնա ուկ­րաի­նա­կան խա­ղա­թուղ­թը, ա­վե­լին՝ տնտե­սա­կան գոր­ծո­նի մի­ջո­ցով ա­մե­րի­կա­ցի­նե­րը վերց­նեն Ուկ­րաի­նա­յի վե­րահս­կո­ղութ­յու­նը, ա­պա Բ­րի­տա­նիա­յին պար­զա­պես չի մնում ԱՄՆ-ի` դեռ ռեալ դի­մա­կա­յութ­յուն ծա­վա­լե­լու այլ հար­թակ: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ նման հար­թակ կա­րող էր դառ­նալ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը, սա­կայն Ի­րա­նի հետ Թ­րամ­փի բա­նակ­ցութ­յուն­ներն այս ուղ­ղութ­յու­նը եւս փա­կում են:

Այս­քա­նից զատ, այն կշի­ռը, որ նման ի­րա­վի­ճա­կում եվ­րո­պա­կան հար­թա­կում կստա­նա Թ­րամ­փը, լի­բե­րալ­նե­րի հա­մար շատ քիչ հնա­րա­վո­րութ­յուն են թող­նում նաեւ Հ­ռո­մի պա­պի գա­հի հա­մար պայ­քա­րում նրան դի­մա­կա­յե­լու հար­ցում:

Այս­պի­սով, մնում է, որ լոն­դոն­յան սպաս­վող հան­դիպ­ման ժա­մա­նակ ո­րե­ւէ մի­ջոց մտա­ծեն, որ կա­րո­ղա­նան բա­նակ­ցութ­յուն­նե­րը դեռ ձգել, բայց նաեւ, որ ԱՄՆ-ն­ այդ գոր­ծըն­թա­ցից դուրս չգա: Ուկ­րաի­նա­կան տեղ­յակ աղբ­յու­րի փո­խանց­մամբ, այս օ­րե­րին ուկ­րաի­նա­կան «գորշ կար­դի­նալ» Եր­մա­կը. «Բա­նակ­ցութ­յուն­նե­րից ա­ռաջ Լոն­դո­նում «գաղտ­նի հան­դի­պում» է նա­խա­տե­սում MI6-ի աշ­խա­տա­կից­նե­րի հետ։ Ն­րանք խոր­հուրդ կտան, թե ինչ­պես վա­րել բա­նակ­ցութ­յուն­նե­րը՝ դրանք հնա­րա­վո­րինս սա­հուն կեր­պով խա­փա­նե­լու/հե­տաձ­գե­լու/փո­խե­լու հա­մար»:

­Սա­կայն նման է, որ այս հար­ցում կան­խար­գե­լիչ քայ­լե­րի եւս ա­մե­րիկ­յան թե­ւը պատ­րաստ է. Թ­րամ­փը պատ­րաստ է ե­րեք օ­րից հրա­պա­րա­կավ ներ­կա­յաց­նել իր խա­ղա­ղութ­յան ծրա­գիրը, ո­րի դե­պքում Կիե­ւին կմնա միայն «ա­յո» կամ «ոչ» պա­տաս­խա­նը՝ դրան­ցից յու­րա­քանչ­յու­րից բխող հե­տե­ւանք­նե­րով: Այն է՝ ար­հես­տա­կա­նո­րեն բա­նակ­ցութ­յուն­նե­րը ձգե­լու ռե­սուրսն ար­դեն սպառ­ված է:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրեն ուղղված Ղրիմի վերաբերյալ հարցը Ղազարյանը վերահասցեագրեց իշխանություններին«Ջուր եմ տվել, որ չսատկի». Շաքիի ղեկավարը` Նասիմ Մուսաևին ուշքի բերելու մասինՏարածված տեսանյութից հետո Ռաֆոն խոստանում է ամեն ինչ «Ծանր ու թեթեւ» անելԻսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասինԱրևմտյան հատուկ ծառայությունները կարող են օգտագործել Հայաստանում գործող տվյալների կենտրոնը․ ՌԴ ԱԽՔՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը ԱԺ է եկել՝ հանդիպելու «Հայաստան» խմբակցության հետՔրեական ոստիկանները ձերբակալել են թրաֆիքինգով զբաղվող օտարերկրացի տղամարդկանցՄի եղբայրս մարտական դիրքերում է զոհվել, մյուսը՝ Արցախում պայթյունի ժամանակ, մինչ օրս կարգավիճակ չկաՀայաստանից բոլորի տվյալները հասանելի կլինեն ԱՄՆ-ին՝ առանց իշխանությունների համաձայնության․ ՌԴ ԱԽUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշներըՎահրամ Սահակյանին կարող է սպառնալ 1-4 տարվա ազատազրկումՂրիմի թեմայի շուրջ էլ է՞ Փաշինյանը մանդատավոր ընդդիմությանը աչքով իշմար տվելԷներգետիկ ճգնաժամը հարվածում է ԵվրոպայինՓաշինյանը բացեց Եկեղեցու դեմ գրոհի իր ծրագրի երեք հիմնական ուղղություններըԿիևի Հյուսիսային կամուրջը ծածկվել է ցանցով՝ ռուսական հարվածներից խուսափելու համարԱրևմտյան երկրներում նավթի ռազմավարական պաշարները սպառվում են. BloombergAframax Rio տանկերը Սև ծովի ափերի մոտ ենթարկվել է անօդաչու նավակների հարձակմանը (Տեսանյութ)«Գերանի» հրթիռային անօդաչուները ամբողջ օրը հարձակվել են Կիևի մոտ գտնվող էներգետիկ ենթակառուցվածքների վրաԻնչ են հուշում Կիեվի կամուրջներին հասցվող ինտենսիվ հարվածներըՄոսկվայի հերթական պայմանը Փաշինյանին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված