Իսրայելը վերջին հինգ ամսում առնվազն երեք անգամ օգտագործել է մարտավարական միջուկային մարտագլխիկներ. Իրանական աղբյուր
Միջազգային
Իրանական տեղեկացված աղբյուրը գրում է.
«Իսրայելը վերջին հինգ ամսվա ընթացքում առնվազն երեք անգամ օգտագործել է բունկեր-բաստեր մարտավարական միջուկային մարտագլխիկներ՝ սիրիական բանակի կողմից կառուցված հին ստորգետնյա ապաստարանները ոչնչացնելու համար:
Նաև, մի շարք աղբյուրների համաձայն, 2015-2022 թվականներին Միացյալ Նահանգները բազմիցս օգտագործել է նմանատիպ մարտավարական միջուկային զենք Եմենում՝ օգտագործելով այդ հարվածները որպես նոր տեսակի զենքի իրական փորձարկում մարտական պայմաններում»: