ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՊԱԿԱՆ ԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՐԴԻՆԱԼՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՊԱՊ, ԱՅԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆ Իտալիայի գավաթ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Միլանի» դեմ խաղում Երեւանը ղազախ ռեփեր Սկրիպտոնիտի հետ տժժում էր մարզահամերգային համալիրում Ցեղասպանության հարցի շուրջ Փաշինյանի վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի. Դեմոյան Պուտինն ու Թրամփը կհանդիպեն շուտով. Պեսկով Թրամփի վարչակազմը Զելենսկուն վերջնագիր է ներկայացրել խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ «ընդունիր կամ հեռացիր». Politico Թրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրը ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղար Ազգադավ պատուհասի պատճառով Արցախցիները տնավեր դարձան. Գայանե Ներսիսյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինը

Լրանում է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Թվում էր՝ այս հիշատակի խորհուրդն այնքան խորն է, որ չի կարող սասանվել անգամ քաղաքական ամենաթեժ ժամանակներում։ Բայց միայն թե ոչ Փաշինյան Նիկոլի իշխանության օրոք:

Պատմականորեն՝ 1915թ․ արյունոտ տարեթիվը միշտ եղել է հայության համախմբման, արդարության պահանջի ու միջազգային ճանաչման պայքարի առանցք։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այս ամենը կարծես դուրս է մղվել պետական օրակարգից։ Փոխարենը՝ մենք ականատես ենք լինում պատմական հիշողության ծրագրված նսեմացմանը, իսկ երբեմն՝ ուղիղ մոռացության մատնմանը։

ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՐՈՒՄ Է ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ակնհայտ է՝ Փաշինյանի վարչակարգը արմատապես փոխել է Ցեղասպանության շուրջ հռետորաբանությունը։ Եթե երկրի նախկին ղեկավարները միանշանակ պահում էին Ցեղասպանության ճանաչման օրակարգը, ապա ներկայիս իշխանությունը այն թողել է մոռացության։ Իսկ երբ թեմային անդրադառնում է՝ դա անում է խիստ լղոզված ու վերացական արտահայտություններով։

2021թ․ ապրիլի 24-ի Փաշինյանի ելույթը այդ ամենի վկայությունն էր։ Մինչ ողջ ազգը հարգում էր զոհերի հիշատակը, Փաշինյանը Ցեղասպանությունն անվանեց «պատմական փորձություն»՝ զերծ մնալով Թուրքիային ուղղակի մեղադրելուց կամ միջազգային արդարության պահանջելուց։ Հստակ նշան, որ «նոր Հայաստանի» օրակարգում պատմական ճշմարտությունը լուռ է։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ եւս արձանագրվել է աննախադեպ անկում։ Արտաքին գործերի նախարարությունը փաստացի բացակայում է այս դաշտից։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ հնարավորություններ կան` ճանաչման հարցում առաջ գնալու, հայկական կողմը բացակայում է թե՛ խոսքով, թե՛ գործով։

Ավելին, Փաշինյանի իշխանությունը, փորձելով հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, փաստորեն պատրաստ է հրաժարվել Ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից։ Եվ սա այն դեպքում, երբ այդ պահանջն ամրագրված է ոչ միայն պատմական իրավունքի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթղթերում։

«Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում եւ Արեւմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»,- այս նախադասությունը իշխանությունն այսօր փորձում է ջնջել Սահմանադրությունից։ Արդյո՞ք սա ազգային պետականության ողնաշարի ջարդ չէ։

ՊՐՈԹՈՒՐՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐՆԵՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Փաշինյանը բանագնաց նշանակեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Իսկ նա, իր հերթին, որեւէ պահի չանդրադարձավ Ցեղասպանության հարցին՝ նույնիսկ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Սա արդեն հստակ ազդակ էր․ Հայաստանի ներկա իշխանությունը փաստացի խուսափում է խոսել պատմական արդարության մասին։

Ավելի զավեշտալի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ այն, ինչ տեսանք խորհրդարանում երեկ։ Երբ ընդդիմությունը ներկայացրեց  Ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրինագիծ, երիտՔՊականները չկարողացան զսպել իրենց վրդովմունքը։ ԱԺ նիստը վերածվեց քաշքշոցի ու անպատվելու հերթական տեսարանների։ Իսկ երբ նույնիսկ ռուսական մամուլն արդեն սկսեց նկատել Հայաստանի իշխանության պրոթուրքական վարքագիծը, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շտապեց «պարզաբանել», թե իբր ֆեյք լուրեր են տարածում։

«Մոսկվայում թեկնածուական ատենախոսություն պաշտպանած Արայիկ Հարությունյանը հակառուսական գրառում է կատարել։ Ֆեյք է, չհավատաք», - հեգնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:

Իրականում, ֆեյքը հենց այս իշխանության քաղաքականությունն է՝ ապազգային, ուրացող ու պատմական պատասխանատվությունից խուսափող։ Եթե այդպես չէ, ապա, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կարծիքով՝ իշխանությունն ունի երկու ընտրություն.

- կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին՝ փակելով Հայոց ցեղասպանության ուրացման դուռը,

- մերժել նախագիծը՝ պաշտոնապես ամրագրելով, որ ինքն իրականացնում է ժխտողական քաղաքականություն։

Երրորդ տարբերակ չկա։

ՋՆՋՈՒՄ ԵՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԻՍԿ ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՄԱՆԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ

Տարիներ շարունակ արմատավորվում է այն վտանգավոր միտումը, որ Ցեղասպանության թեման իշխանության օրակարգից դուրս է մղվում։ Պետական մակարդակով անցկացվող միջոցառումները դարձել են ձեւական կամ, ինչպես կասեր էկոնոմիկայի նախարարը`ֆիկտիվ ։ Հիմնական հիշատակման բեռը կրկին մնում է ընդդիմության ուսերին։ Իսկ իշխանությունները՝ սահմանափակվում են անգույն ուղերձներով ու սիմվոլիկ մասնակցությամբ։

Որքան հեռանում է պատմական ճշմարտությունը իշխանության բառապաշարից, այնքան խորանում է ազգային ինքնության ճգնաժամը։ Եվ սա այն պահին, երբ աշխարհաքաղաքական ցնցումները պահանջում են պետական կայունություն՝ հիմնված պատմական իրավունքի վրա։

Այո՛, Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը պետք է դառնա վերարժեւորման եւ պահանջատիրության վերականգնման հանգրվան։ Բայց եթե այսօր չգործենք, վաղը կարող է լինել ուշ։ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը՝ Ցեղասպանության հարցի մոռացության մատնմամբ, սպառնում է ոչ միայն ազգային ինքնությանը, այլեւ՝ պատմական հիշողության ու քաղաքական օրակարգի անջրպետով, որի հետեւանքները կարող են լինել անդառնալի։ Հետեւապես, էլ ի՞նչ պետք է լինի, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հապաղում է: Չի՞ հաջողվի, լուրջ չէ՞… Այս դեպքում՝ էլ ո՞ւմ են պետք ընդդիմության մանդատները խորհրդարանում:

Փաստն այն է, որ թե՛ խորհրդարանում, թե՛ Երեւանի ավագանիում երեկ տեղի ունեցած սկանդալները կրկին  վկայում են, որ այս իշխանությունն այլեւս իրավիճակի տերը չէ, մնում է միայն ընդդիմությունից տեր կանգնող լինի:

Ըստ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի` Հայաստանում այս պահին երկու մարդ է դեմ իմպիչմենտով իշխանափոխությանը՝ Նիկոլ Փաշինյանը (հասկանալի պատճառով) եւՌոբերտ Քոչարյանը (քաղաքական ռեսուրս, հանրային աջակցություն չունենալու պատճառով). «Իմպիչմենտի գործընթացը սկսվում է ընդամենը մեկ պատգամավորի նախաձեռնությամբ: Պատգամավորների ստորագրահավաքը իմպիչմենտի հաջորդ փուլն է: Իմպիչմենտը կարգավորող Սահմանադրության 115 հոդվածում որեւէ բառ չկա ժողովրդական ճնշման մասին: Սա ամբողջապես ԱԺ պատերի ներսում իրականացվող գործընթաց է: Անցյալում գեներացված փողոցային պայքարներից մարդիկ արդարացիորեն հիասթափվել են երկու պատճառով՝

իշխանափոխության կոնկրետ ծրագրի բացակայություն եւառաջնորդների անվճռականություն:Եթե որեւէ ընդդիմադիր պատգամավոր համարում է իմպիչմենտի գործընթացը անլուրջ, ապա կխնդրեմ այդ նույն պատգամավորը հանրությանը ներկայացնի վերջին 4 տարում ԱԺ-ում իր կողմից իրականացված, իր կարծիքով , որեւէ լուրջ գործընթաց»:

Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այս հարցում համոզված է. «Հայաստանի ընդդիմությունը չի ցանկանում իշխանությունը վերցնել իր ձեռքը, եւ դա հաստատող բազմաթիվ ապացույցներ կան։ Օրինակ, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ապա ինչի՞ եք բերել Վազգեն Մանուկյանին, ձեր ինչի՞ն էր պետք դա, ասում եք՝ մենք կառչում ենք մեր աթոռներից, ուրեմն՝ եթե այս աթոռներն այդքան լավն են, ինչո՞ւ չորոշեցիք վերցնել դրանք 2020-ի վերջում, ինչո՞ւ բերեցիք Վազգեն Մանուկյանին։ Դե, որովհետեւ դուք չէիք ուզում իշխանության գալ. 2020-ից հետո իշխանությունը բառացիորեն ընկած էր փողոցում։ Դուք չեք վերցրել: Որովհետեւ դա ձեզ պետք չէր: Պատասխանատվություն է, չէ՞: Հետո էլ չուզեցիք վերցնել։ Դրա համար դուք Կանադայի քաղաքացու եք հրավիրել»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՈՎՔԵՐ ԵՆ ՊԱՊԱԿԱՆ ԳԱՀԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸԿԱՐԴԻՆԱԼՆԵՐՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԵՆ ՈՉ ՄԻԱՅՆ ՆՈՐ ՊԱՊ, ԱՅԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՊԱԳԱՆԻտալիայի գավաթ. «Ինտերի» մեկնարկային կազմը` «Միլանի» դեմ խաղում Երեւանը ղազախ ռեփեր Սկրիպտոնիտի հետ տժժում էր մարզահամերգային համալիրումՑեղասպանության հարցի շուրջ Փաշինյանի վերաբերմունքը վերածվել է իրական վտանգի. ԴեմոյանՊուտինն ու Թրամփը կհանդիպեն շուտով. ՊեսկովԹրամփի վարչակազմը Զելենսկուն վերջնագիր է ներկայացրել խաղաղության ծրագրի վերաբերյալ՝ «ընդունիր կամ հեռացիր». PoliticoԹրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրըԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղարԳլոբալիստները «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնում են կոշտ հակահարձակմանՌուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ)Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն ԲաղդասարյանԷրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ. ինչ իրավիճակ է ՍտամբուլումՀայաստանը, ԱՄՆ համաձայնությամբ, հայտնվելու է Միութենական պետության կազմում. ԱյվազյանՊապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններըԿինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկելԱզգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան. Գայանե ՆերսիսյանՎԻԴԵՈ. «Տռուսիկով չէի, բայց կարամ նկարը ուղարկեմ». Ալեն Սիմոնյանը հիշել է իր անցյալըԵրբ ռաբիսն է միավորում ժողովրդին, ոչ թե հանուն հայրենիքի պայքարըԶգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ էԻսրայելը վերջին հինգ ամսում առնվազն երեք անգամ օգտագործել է մարտավարական միջուկային մարտագլխիկներ. Իրանական աղբյուր ՔՊ-ականները ընկել են դռնեդուռ․ Բացառիկ մանրամասներ ինչ կատարվում մարզերում այս օրերինՇուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի ՓոստանջյանԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ ԱսլանյանՀայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինըԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումԱյսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրողԼավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասինՀիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե ԳրիգորյանՋերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՖրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համարԵրգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WPՀայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո ՄենիլոնՊապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըԺաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿԴավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է»ՇՏԱՊ. Րոպեներ առաջ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top