Թրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրը ԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղար Ազգադավ պատուհասի պատճառով Արցախցիները տնավեր դարձան. Գայանե Ներսիսյան Գլոբալիստները «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնում են կոշտ հակահարձակման Ռուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ) Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն Բաղդասարյան Էրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ. ինչ իրավիճակ է Ստամբուլում Հայաստանը, ԱՄՆ համաձայնությամբ, հայտնվելու է Միութենական պետության կազմում. Այվազյան Պապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորությունները Կինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկել

Առաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿ

2025թ. 1-ին եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների տարատեսակ խախտումների  56 դեպք։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը՝ տարբեր այլ ճնշումներ, 29-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։ Այսօր նման տվյալներ է հրապարակել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն։

Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ տարաբնույթ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից՝ 25 դեպքից 18-ում։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչները գերակշռում են նաև ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների հայցերով դատարան դիմողների շրջանում։ Դիտարկվող ժամանակահատվածում 15 նոր հայցից 12-ը ներկայացրել են պետական մարմիններն ու բարձրաստիճան պաշտոնյաները։

Ճնշումներն ընդհանուր առմամբ դրսևորվել են լրագրողների նկատմամբ անվայելուչ պահվածքով, սպառնալիքներով ու վիրավորանքներով, օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։ Ընդ որում՝ երբեմն այդպիսի դեպքերին հաջորդել են նաև դատական հայցերն ընդդեմ ԶԼՄ-ների կամ դրանց աշխատակիցների։ Այս առումով հատկապես աչքի է ընկել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որը, բացի լրագրողների հետ կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվելուց, նաև 4 նոր դատական հայց է ներկայացրել նրանց դեմ։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ շփվելիս ոչ հարգալից, անպարկեշտ  վերաբերմունք են դրսևորել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Վիլեն Գաբրիելյանը և այլոք։

Կոմիտեի փոխանցմամբ, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ արձանագրված ֆիզիկական բռնության 2 դեպքերը նույնպես տեղի են ունեցել Ազգային ժողովում, երբ նրանց դեմ ուժ են կիրառել անվտանգության ծառայության աշխատակիցները։

Մարտի 30-ին՝ Գյումրիում կայացած ավագանու արտահերթ ընտրությունների օրը, լրագրողները ճնշումների են ենթարկվել նաև քաղաքացիների կողմից։

Թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դիտարկվող եռամսյակի ընթացքում նվազել են տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումները (29 դեպք` նախորդ տարվա 41-ի դիմաց), այդուհանդերձ, առկա իրավիճակը դեռևս դժվար է բարվոք համարել։ Արձանագրվել են փաստեր, երբ պետական մարմինները անհիմն մերժել են տեղեկությունների տրամադրումը (7 դեպք), ուշացրել են պատասխանը (1 դեպք), թերի կամ ընդհանրական, ոչ պատշաճ պատասխաններ են տրամադրել (13 դեպք) կամ պարզապես անարձագանք են թողել հարցումները (8 դեպք)։

Առաջին եռամսյակի ընթացքում ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվել է 15 նոր դատական հայց, որոնցից 12-ը պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից են, 1-ը՝ քաղաքացու, 2-ը՝ լրատվական գործակալության։ Ընդ որում, վերջին երկու հայցերը հեղինակային իրավունքի պաշտպանության հիմքով են, իսկ հայցվորը «Ֆոտոլուր» լրատվական գործակալությունն է։ Մնացած 13 հայցերը զրպարտության և վիրավորանքի հիմքով են։

Հայաստանյան մեդիա ոլորտի համար լուրջ մարտահրավեր էր ԱՄՆ նոր վարչակազմի կողմից խոշոր դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Միջազգային զարգացման գործակալության (USAID-ի) գործունեության կասեցումը և դրա հետ կապված հեռանկարի անորոշությունը։ Այդ գործակալության հետ համագործակցող տասնյակ լրատվամիջոցներ և լրագրողական կազմակերպություններ հայտնվեցին ծանր ֆինանսական վիճակում, բազմաթիվ ծրագրերի իրականացումը դադարեցվեց։

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը փետրվարի 26-ին հրապարակած «Ազատությունն աշխարհում-2025» տարեկան զեկույցում Հայաստանում մամուլի ազատության ցուցանիշը հնարավոր 4 միավորից գնահատել է 2։ Նշվել է, որ անկախ և հետաքննական լրատվամիջոցները ՀՀ-ում գործում են համեմատաբար ազատ, իսկ ընդհանուր առմամբ տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների մեծ մասը կապված է քաղաքական կամ այլ կոմերցիոն շահերի հետ:

 






Թրամփ. Իրավիճակն Ուկրաինայում սարսափելի է, Զելենսկին պետք է խաղաղություն հաստատի կամ կորցնի ամբողջ երկիրըԱՄՆ-ն սկսել է ավելի լավ հասկանալ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը. ԱՄՆ պետքարտուղարԳլոբալիստները «փափուկ ուժի» քաղաքականությունից անցնում են կոշտ հակահարձակմանՌուսները գրավել են ռազմավարական նշանակության Տարասովկան` Կոնստանտինովկայի ուղղությամբ (Քարտեզ)Վարդան Ղուկասյանին կա՛մ պետք է սպանեն, կա՛մ… Լեւոն ԲաղդասարյանԷրդողանը հանդես է եկել հրատապ հայտարարությամբ. ինչ իրավիճակ է ՍտամբուլումՀայաստանը, ԱՄՆ համաձայնությամբ, հայտնվելու է Միութենական պետության կազմում. ԱյվազյանՊապիկյանն ու Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ համագործակցության հնարավորություններըԿինը անչափահաս դստերը ստիպել է մուրացկանությամբ զբաղվել, նրան տարբեր վայրեր է ուղարկելԱզգադավ պատուհասի պատճառով արցախցիները տնավեր դարձան. Գայանե ՆերսիսյանՎԻԴԵՈ. «Տռուսիկով չէի, բայց կարամ նկարը ուղարկեմ». Ալեն Սիմոնյանը հիշել է իր անցյալըԵրբ ռաբիսն է միավորում ժողովրդին, ոչ թե հանուն հայրենիքի պայքարըԶգուշացում. Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ էԻսրայելը վերջին հինգ ամսում առնվազն երեք անգամ օգտագործել է մարտավարական միջուկային մարտագլխիկներ. Իրանական աղբյուր ՔՊ-ականները ընկել են դռնեդուռ․ Բացառիկ մանրամասներ ինչ կատարվում մարզերում այս օրերինՇուտով Գյումրին տեղափոխվելու է Երեւան. Զարուհի ՓոստանջյանԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցը ոչ այլ ինչ էր, քան ժողովրդին ձեռք առնելու հերթական դրվագ․ Հակոբ ԱսլանյանՀայաստան-Թուրքիա հարաբերությունների «մեղմացման» գինըԿո՞ղմ են, թե՞ դեմ՝ միութենական պետությանը Հայաստանի անդամակցմանը. «Մայր Հայաստան»-ից չեն մեկնաբանումԱյսօր էլ վտանգի տակ է մեր սերունդների ապագան ու մեր hայրենիքի վերջին կտորը. Հայտնի հետաքննող լրագրողԼավ, հասկացանք, որ իշխանությունը էլ ամոթ-նամուս չունի, իսկ Դո՞ւք ընդդիմադիրներ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը ԱԺ-ում տեղի ունեցածի մասինՀիմա ավելի լավ է չեկիստ ծնվե՞լ, թե քո նման թուրքի շուն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԵրեւանի ավագանու կառավարող մեծամասնությունը թույլ է տվել կամայականություն. Վահե ԳրիգորյանՋերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանովՖրեդի Մերկյուրիի քույրը վճարել է 4 միլիոն դոլար՝ նրա անձնական իրերը նախկին կնոջից վերադարձնելու համարԵրգեց, հուզվեց, հիշեց մորը. Աբրահամ Ռուսսոյի թաց երեկոն Երևանում. տեսանյութԱՄՆ արդարադատության նախարարությունը չեղարկել է թմրամոլության դեմ պայքարի դրամաշնորհները․ WPՀայաստանում է ֆրանսիացի դաշնակահար-իմպրովիզատոր Թիբո ՄենիլոնՊապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարներըԺաննա Անդրեասյանն առաջարկել է Մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանափոխելԶելենսկին հայտարարել է` պատրաստ է անհապաղ դադարեցնել կրակըՍտամբուլում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցելՀարյուրավոր մարզասերներ դիմավորեցին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից վերադարձող մարզիկներին. տեսանյութԹուրքիան էլ ի՞նչ պետք է անի, որ մենք վերջապես որոշ զգոնություն ցուցաբերենք. ՉաքրյանԲեյոնսեի ընտանիքում ողբերգական կորուստներ․ ինչ է տեղի ունեցելԿա՛մ ՌԴ-ն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից. փոխնախագահ ՎենսՌԴ-ում դատարանը երաժիշտ Իգոր Տալկովին սպանողին դատապարտել է 13 տարվա ազատազրկմանԺաննա Անդրեասյանը` դպրոցներում տարածված վտանագավոր խաղի մասինԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայից պահանջել է նվազեցնել ավտոմեքենաների մաքսատուրքերըԱՀԱԶԱՆԳ. Աշխարհում ամենավտանգավոր ձկնատեսակը կրկին հայտնվել է հայկական շուկայումԱռաջին եռամսյակում լրագրողների հանդեպ ճնշումներն առավելապես իրականացվել են իշխանության ներկայացուցիչների կողմից. ԽԱՊԿԴավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է»ՇՏԱՊ. Րոպեներ առաջ 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումԴանակահարել են 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդինՍնուփ Դոգի չեղարկված համերգի գումարի վերադարձ չի եղել․ ԿԳՄՍ նախարարԻմ գործը չէ գլխավոր մարզչի աշխատանքը գնահատելը. Իվու Թրամփը «հակաքրիստոնեական նախապաշարմունքները» արմատախիլ անելու համար աշխատանքային խումբ է ստեղծելՓաշինյանի կեղծ օպտիմիզմն ընդդեմ դառը իրականության. 168. amՄխիթարյանին շնորհավորական նամակ կուղարկեմ, եթե «Ինտերը» հաղթի ՉԼ. Իվու Անհաջող կատակ անելու համար դանակահարել է ընկերոջն ու դանակը նետել աղբամանը. մանրամասներ դեպքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top