ՖՈՏՈՆԵՐ. Կոլապս Մալաթիա Սեբաստիայում. հորդառատ անձրևը կաթվածահար է արել երթևեկությունը

Ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:
Բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, ովքեր էլ որ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ ման էին գալիս համարանիշները, քանի որ այն ընկել էր ավտոմեքենաներից:
Մոտ 2 ժամից ավելի քաոսային վիճակ էր նշված վայրում, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չբարեհաճեց ժամանել: