Ջահերով երթը կմեկնարկի ժամը 19:15-ին․ երթուղին հայտնի է
Հասարակություն
Ջահերով երթը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 23-ին, ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից և անցնելու է՝
․ Ամիրյան փողոցով
․ Մաշտոցի պողոտայով
․ Բաղրամյան պողոտայով
․ Կիևյան փողոցով
․ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ՝ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին»,– ասված է հաղորդագրության մեջ։