Ռուսական զորքերը Կոնստանտինովկայի ճակատում գրևավել են Սուխայա Բալկա կարեւոր բնակավայրը (Քարտեզ)
Միջազգային
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ռուսական զորքերը Կոնստանտինովկայի ճակատում գրևավել են Սուխայա Բալկա բնակավայրը։
Սա կարեւոր ջեռքբերում է, հաշվի առնելով, որ Սուխայա Բալկայից հյուսիս` մինչեւ Կլեբան-Բիսկոյե ջրամբարի հատված այլեւս չկան բնակավայրեր, որոնց շուրջ ուկրաինական բանակը կկարողանա պաշտպանություն կազմակերպել:
Միաժամանակ ռուսական ուժերը դեպի Կլեբան-Բիսկոյե ջրամբար առաջանում են Տորեցկից: Այս հատվածում ուկրաինական պաշտպանությունը կենտրոնացած է Պետրովկայի եւ Շերնինովկայի հատվածում, եւ Սուխայա Բալկայից առաջանալով, ռուսական ուժերը օղակի մեջ են թողնում այդ բնակավայրերը:
Այս ամբողջական օպերացիայի արդյունքում ռուսները դուրս կգան դոնբասյան կարեւոր քաղաքներից մեկի` Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ` աքցանավորելով այն:


