Եթե ԱՄՆ-ը դուրս գա ուկրաինական հակամարտությունից, Թրամփը, միեւնույնն է, կշարունակի նորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Միջազգային
Եթե ԱՄՆ-ը հրաժարվի միջնորդել Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու բանակցություններում եւ դուրս գա ուկրաինական հակամարտությունից, Թրամփը, միեւնույնն է, կշարունակի նորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ շահավետ գործարքներ կնքելու համար, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քաջա Կալլասը։
Կալլասի մոտ «մեծ հարց» է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ը դեռ չի օգտագործել իր բոլոր գործիքները Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։
«Նրանք իրենց ձեռքում ունեն գործիքներ, որոնք կարող են օգտագործել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար: Նրանք չեն օգտագործել այդ գործիքները: Եթե նրանք հիմա հեռանում են (Ուկրաինայի հարցով բանակցություններից) առանց օգտագործելու այն գործիքները, որոնք իրականում ունեն իրենց ձեռքում, ապա ես մեծ հարց ունեմ՝ ինչո՞ւ»,- ասել է Կալլասը AFP-ին:
Միևնույն ժամանակ Եվրամիությունը երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական, հավելել է Եվրոպական դիվանագիտության ղեկավարը։