Այսօր ԱՄՆ-ը կառաջարկի պաշտոնապես ճանաչել Ղրիմը որպես ռուսական, վերացնել պատժամիջոցները և սառեցնել ճակատային գիծը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս. Washington Post
Միջազգային
Այսօր Լոնդոնում սկսվող հանդիպմանը ԱՄՆ-ը կառաջարկի պաշտոնապես ճանաչել Ղրիմը որպես ռուսական և սառեցնել ճակատային գիծը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս: Այս մասին հայտնում է Washington Post-ը:
«Անցյալ շաբաթ Փարիզում Ուկրաինային ներկայացված ԱՄՆ-ի առաջարկները ներառում են Վաշինգտոնի կողմից Ղրիմի պաշտոնական ճանաչումը որպես ռուսական տարածք և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը՝ որպես ապագա համաձայնագրի մաս:
Դրա դիմաց Մոսկվան կդադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայում այն ժամանակ, երբ ռուսական զորքերը մարտական թափ և զորքերի և սպառազինությունների քանակով զգալի առավելություններ ունեն։
Կիևի վրա ճնշումների ծավալը «ապշեցուցիչ է», գնահատել է հրատարակության զրուցակիցն արևմտյան պաշտոնյաների շրջանում ուսումնասիրություններից ելնելով։
Դատելով Զելենսկու հայտարարությունենրից, նա պատրաստվում է մերժել ԱՄՆ-ի առաջարկները: Իսկ դա նշանակում է, որ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն կսկսի խոսել բանակցային իր միջնորդությունը դադարեցնելու մասին: