2.5 մլն դոլար. Լիլիթ Հովհաննիսյանը կնկարահանվի ամերիկյան ֆիլմում (ֆոտո)
Հասարակություն
Հայկական շոու -բիզնեսի ամենապոպուլյար եւ հրապուրիչ աստղերից Լիլիթ Հովհաննիսյանը հրավեր է ստացել նկարահանվելու հոլիվուդյան ֆիմում։ Հայ երգչուհու մասնակցությամբ ֆիլմը նկարահանվելու է ամերիկյան հեղինակավոր կինոարտադրողի կողմից՝ աշխարհահռչակ դերասանների ու աստղերի մասնակցությամբ։
Ֆիլմի նկարահանումները մեկնարկում են հունիսից։ Լիլիթ Հովհաննիսյանը հոլիվուդյան ֆիլմում կմարմնավորի գլխավոր հերոսուհու կերպարը։ Հատկանշական է, որ ֆիլմը հայկական մոտիվներով չէ, այն հատուկ պատվեր է ամերիկյան արտադրողի կողմից, եւ նկարահանվում է ամերիկյան լսարանի համար։
Հայ երգչուհու մասնակցությամբ հոլիվուդյան ֆիլմի տեսարանները կնկարահանվեն Լաս Վեգասում, Հոլիվուդում եւ Լոս Անջելեսում։ Ֆիլմի ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլն դոլար։
