Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՎ Է ԹՐԱՄՓԻ ԹԻՎ 1 ԹՇՆԱՄԻՆ

Վերլուծություն

­Մեկ բան գնա­լով միան­շա­նակ է դառ­նում: Այն, որ Թ­րամփն ի­րոք փոր­ձում է հնա­րա­վո­րինս ա­րագ ա­զատ­վել ինչ­պես ուկ­րաի­նա­կան, այն­պես էլ ի­րա­նա­կան խնդրից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=311145&l=am): Ու թեեւ կա այն հիմ­նա­կան կար­ծի­քը, որ Թ­րամ­փի նպա­տա­կը Չի­նաս­տա­նի դեմ սրվող հա­կա­մար­տութ­յան վրա կենտ­րո­նա­նալն է, բայց այս­տեղ հար­ցա­կան­ներ, ի­հար­կե, կան:

Ի­րան-ԱՄՆ բա­նակ­ցութ­յու­նն­երի երկ­րորդ փու­լը նույն­պես կող­մե­րը միան­գա­մայն դրա­կան գնա­հա­տե­ցին: Սա­կայն սրա հետ կապ­ված մեկ նյո­ւանս պետք է հաշ­վի առ­նել: Այն է՝ ա­ռա­ջին փու­լի շե­մին, հի­շեց­նենք, ա­մե­րիկ­յան կող­մի բա­նագ­նաց Ո­ւիտ­կո­ֆը, մինչ ի­րան­ցի­նե­րին հան­դի­պե­լը, նախ այ­ցե­լեց Ռու­սաս­տան՝ եր­կա­րա­շունչ հան­դի­պում ու­նե­նա­լով Պու­տի­նի հետ: Եվ ա­հա, երկ­րորդ փու­լից ա­ռաջ պատ­կեր­ը փոխ­վեց. այս ան­գամ էլ Ի­րա­նի արտ­գործ­նա­խա­րար Ա­րաղ­չին ժա­մա­նեց Մոսկ­վա՝ փո­խան­ցե­լով Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի փակ ու­ղեր­ձը եւ նույն­պես եր­կա­րա­շունչ հան­դի­պում ու­նե­նա­լով Պու­տի­նի հետ:

­Թե բուն ռուս-ի­րա­նա­կան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի մա­սով սա ինչ է նշա­նա­կում, բա­վա­կա­նին լավ բա­ցատ­րեց Ա­րաղ­չին. «Մենք շատ կար­եւոր քննար­կում­ներ ու­նե­ցանք, Ի­րա­նի Իս­լա­մա­կան Հան­րա­պե­տութ­յան եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը եր­բեք այն­քան ա­մուր, լավ եւ փո­խա­դարձ հար­գան­քի ու շա­հե­րի վրա հիմն­ված չեն ե­ղել, որ­քան այ­սօր։ Վեր­ջերս ստո­րագր­ված Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ ռազ­մա­վա­րա­կան հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հա­մա­պար­փակ հա­մա­ձայ­նա­գի­րը եր­կու երկր­նե­րի հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­կար­դա­կը բարձ­րաց­րել է ռազ­մա­վա­րա­կան մա­կար­դա­կի։ Մենք սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն եւ խորհր­դատ­վութ­յուն­ներ ենք պահ­պա­նում Ռու­սաս­տա­նի մեր բա­րե­կամ­նե­րի հետ մի­ջազ­գա­յին բո­լոր ո­լորտ­նե­րում»,- շեշ­տել է նա­խա­րա­րը: Վեր­ջա­պես նաեւ հա­վե­լե­լով, որ՝ Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի միջեւ սերտ հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը կշա­րու­նակ­վի ա­պա­գա­յում «ա­վե­լի մեծ ին­տեն­սի­վութ­յամբ եւ թա­փով»։

­Սա­կայն այս ա­մե­նին նա­յենք այլ կող­մից եւս: Այն, որ ինչ­պես ա­մե­րիկ­յան, այն­պես էլ ի­րա­նա­կան կողմն ի­րար հան­դի­պե­լուց ա­ռաջ գա­լիս են Մոսկ­վա, եւս մեկ հիմ­նա­վո­րում է, ին­չի մա­սին քա­նիցս ենք ա­սել: Այն է՝ հենց Մոսկ­վան է Թեհ­րա­նի եւ Վա­շինգ­տո­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րում հիմ­նա­կան միջ­նոր­դը՝ դրա­նից են­թադր­վող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Եվ այն, որ ի­րա­նա­կան կող­մը այս ա­մե­նի ֆո­նին խո­սում է ՌԴ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան էլ ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի հաս­նե­լու հե­ռան­կար­նե­րի մա­սին, մեկ բան է հու­շում՝ ԱՄՆ-ն, մեղմ ա­սած, ա­մե­նե­ւին էլ դեմ չէ այդ հա­րա­բե­րութ­յու­ննե­րին: Ըստ այդմ, նաեւ չի խոչըն­դո­տի այդ հա­րա­բե­րութ­յու­ններն ա­պա­հո­վող լո­գիս­տի­կա­նե­րի հար­ցում, եւ այս­տեղ խոս­քը, ի­հար­կե, Հա­րա­վա­յին Կով­կա­սի մա­սին է: Այ­սինքն, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակ է դառ­նում, որ Վա­շինգ­տո­նը հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թին նա­յում է` որ­պես ՌԴ-ի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յան գո­տի:

Ու այն­պես չէ, որ վա­ղը-մյուս օ­րը Թ­րամ­փի այս մո­տե­ցու­մը կա­րող է փոխ­վել: Հաշ­վի առ­նե­լով, որ նա, ակն­հայ­տո­րեն, դեռ եր­կար ժա­մա­նակ է ու­նե­նա­լու Մոսկ­վա­յի կա­րի­քը: Այս­պես, օ­րերս Թ­րամ­փը սկսեց խո­սել նաեւ Պե­կի­նի հետ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ձեռք բե­րե­լու հե­ռան­կար­նե­րի մա­սին, ինչ­քան էլ որ ներ­կա հա­րա­բե­րութ­յու­նն­երը հա­սել են ա­ռեւտ­րա­յին պա­տե­րազ­մի մա­կար­դա­կի: Եվ այն, որ Մոսկ­վան նաեւ Վա­շինգ­տոն-­Պե­կին դեռ չսկսված բա­նակ­ցութ­յուն­նե­րում է լի­նե­լու հիմ­նա­կան միջ­նոր­դը, ար­դեն այս դիր­քե­րից կա­րե­լի է կռա­հել: Հաշ­վի առ­նենք նաեւ, որ մա­յի­սի 9-ին նա­խա­գահ Սին ծրագ­րել է այ­ցե­լել Մոսկ­վա, ո­րի ժա­մա­նակ, ի­հար­կե, ԱՄՆ-­Չի­նաս­տան-­Ռու­սաս­տան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր ե­ռանկ­յու­նու թե­ման, թե­րեւս, հիմ­նա­կան է լի­նե­լու: Այ­սինքն, որ­քան էլ որ գե­րիշ­խող է թվում  Վա­շինգ­տոն-­Պե­կին սպաս­վող մե­գա­բա­խում­նե­րի հե­ռան­կա­րը, սա­կայն ի­րա­կա­նում կա նաեւ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի շատ լայն դաշտ՝ նոր Յալ­թա­յի տար­բե­րա­կով:

Ա­ռա­վել եւս, որ ի­րա­կա­նում Թ­րամ­փը, շատ նման է, որ բո­լո­րո­վին այլ պա­տե­րազ­մի է պատ­րաստ­վում, ա­վե­լին, կար­ծես դրա մեկ­նար­կի կո­ճա­կը սեղ­մում է: Այս­պես, օ­րերս նա կոչ է ա­րել Ֆե­դե­րալ ռե­զեր­վա­յին հա­մա­կար­գի (ՖՌՀ) նա­խա­գահ Ջե­րոմ Փաո­ւե­լին պաշ­տո­նանկ ա­նել այն բա­նից հե­տո, երբ նա հրա­ժար­վել է նվա­զեց­նել վե­րա­ֆի­նան­սա­վոր­ման տո­կո­սադ­րույ­քը: Դ­րա նա­խօ­րեին Փաո­ւե­լը քննա­դա­տել էր Ս­պի­տակ տա­նը՝ մաք­սա­տուր­քե­րի չա­փից ա­վե­լի բարձ­րաց­ման հա­մար, ին­չը, նրա կար­ծի­քով, կհան­գեց­նի գնա­ճի ա­ճին եւ տն­տե­սութ­յան դան­դաղ­մա­նը։

ՖՌՀ-ն ԱՄՆ-ում կա­տա­րում է Կենտ­րո­նա­կան բան­կի գոր­ծա­ռույթ­նե­րը: Այդ թվում` սահ­մա­նում է բան­կա­յին հիմ­նա­կան` վե­րա­ֆի­նան­սավոր­ման տո­կո­սադ­րույ­քը, տպագ­րում է դո­լա­րը` այն որ­պես վարկ տա­լով ա­մե­րիկ­յան պե­տութ­յա­նը: Չ­նա­յած, որ այդ կա­ռույցն ա­մե­նե­ւին էլ ֆե­դե­րալ չէ. այն մաս­նա­վոր է, եւ հիմ­նա­կան սե­փա­կա­նա­տե­րերին եւ ղե­կա­վար­նե­րին նշա­նա­կում են այն բո­լոր ուլտ­րա­լի­բե­րալ­նե­րը, ո­րոնք թշնա­մա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մեջ են Թ­րամ­փի հետ:

Թ­րամ­փի գլխա­վոր խնդի­րը դեռ ա­ռա­ջին նա­խա­գա­հութ­յան ժա­մա­նակ ե­ղել եւ հի­մա էլ մնում է ՖՌՀ-ն՝ Կենտ­րո­նա­կան բան­կի եւ դո­լա­րի տպագ­րութ­յու­նը պե­տա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ վերց­նե­լու նպա­տա­կով: Իսկ Փաո­ւե­լի դեմ սկսած հար­վա­ծը նշա­նա­կում է մեկ բան` սկսված է ա­մե­րիկ­յան իշ­խա­նութ­յու­ննե­րի պա­տե­րազ­մը ՖՌՀ-ի «հա­մաշ­խար­հա­յին կա­ռա­վա­րութ­յուն» կոչ­ված սե­փա­կա­նա­տե­րե­րի հետ: Ի­րա­կա­նում, հենց այդ «կա­ռա­վա­րութ­յան» դեմ է պա­տե­րազ­մում նաեւ Մոսկ­վան, խո­շոր հաշ­վով՝ Պե­կի­նը եւս: Եվ հենց դա է, որ այս ե­րեք ու­ժե­րին կա­մաց-կա­մաց տա­նում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յան դաշտ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՈւիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել քւկրաինացիների հետ բանակցություններից մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված