ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ-ի «Կամազներին» և երթուղային տրանսպորտին ցուցարարները թույլ տվեցին անցնել փակ փողոցով.ArmLur.am
ՀասարակությունՔասախ գյուղի բնակիչները կրկին փակել են Երեւան-Աշտարակ մայրուղին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Ակցիայի մասնակիցները պարբերաբար փակում են մայրուղին: Նրանք պահանջում են վերադարձնել թիվ 59 երթուղին, որը Քասախը կապում էր Երեւանին:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին, կառավարությունում ընդունել են Պռոշյան եւ Քասախ բնակավայրերի բնակիչներին՝ այդ գյուղերի տրանսպորտի հարցի քննարկման նպատակով: Հանդիպմանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ՏԿԵ նախարարության տրանսպորտի վարչության պետը, քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։
Քասախցիների և Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հանդիպումն ավարտվեց, մի քանի լուծման տարբերակներ են առաջարկվել, սակայն մարզպետը չմանրամասնեց։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1463428/