Նոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ) Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհ Ռուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ Ավստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունում Իսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար Ո՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները Իվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ է Ինձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախը

«Փաստ». Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու նրա «կարկառուններն» արդեն անթաքույց են ցույց տալիս, որ իրենց թիրախում նաև հայ ժողովրդի պատմական հիշողությունն է, ու ընդհանրապես՝ ազգային ինքնությունը ձևավորող բոլոր հիմնասյուները:

Օրերս փաշինյանական քպականներից մեկը հայտարարել է. «Երկրորդ նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»: Նախ՝ սա ինքնին բացահայտ, ակնհայտ սուտ է՝ նույնիսկ փաշինյանական ստերի հետ մրցելի սուտ: Բայց դրան համարժեք պատասխան եղել է, ասելիքը տվյալ դեպքում դա չէ: Այստեղ առավել ուշադրություն է գրավում քպականի այդ ստի մեջ գործածված «կրկին» բառը:

Այսինքն, հորինելով, թե նախկինում իբր նման փորձ եղել է, «կրկին» բառով փաշինյանական «խոսնակը» ենթագիտակցորեն կամ գուցե հենց դիտավորյալ ընդունում է, որ իրենք՝ ՔՊ-ն ու Փաշինյանը, պատրաստ են քննարկել՝ Ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել: Եվ, ըստ էության, իրենք փաստացի կասկածի տակ են դնում Ցեղասպանության փաստը:
Այստեղ հարցը նույնիսկ այն չէ, որ այս իշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկից թուրքական «մարկերով» ջնջել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը հետամուտ լինելը: Իրենք պատրաստ են ավելիին՝ ուրանալ Հայոց ցեղասպանությունն ու, ընդհանրապես, կասկածի տակ դնել Թուրքիայի կատարած ոճրագործության եղելությունն ինքնին:

Փաշինյանն ինքը Հայոց ցեղասպանությունն ուրանալու «ցրցամ տվող» հայտարարություններ արդեն մի քանի անգամ արել է, ինչը արձանագրել է նաև հանրահայտ «Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը»:Փաշինյանի ու նրա քպականների ուրացումային դիքավորման ու հայտարարությունների խորապատկերում էլ ավելի է ընդգծվում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը ոգեկոչելու հասարակական-քաղաքական գործողությունների ու դրսևորումների առանձնահատուկ խորհուրդն ու կարևորությունը այս տարի՝ Մեծ եղեռնի 110-րդ տարելիցին: Ինչպես արդեն նշել ենք, ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած «Ջահերով երթը», որ կմեկնարկի Հանրապետության հրապարակից՝ խորհրդանշական 19:15- ին: Հասկանալի է՝ նույն շեշտադրումն է ունենալու նաև Ապրիլի 24-ի ժողովրդական ահռելի հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր...

Նորմալ մարդու ընկալման տիրույթում չի տեղավորվում, բայց ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություն համարվողները, ոճրագործ Թուրքիայի հետ ձեռք ձեռքի տված, մեզ ուզում են զրկել Հայոց ցեղասպանության մասին հիշողությունից, նաև ուզում են ստիպել՝ հրաժարվել դրա ճանաչման համար պայքարից:

Հանրահայտ է. ցանկացած ոճրագործություն, որը չի ճանաչվում և չի դատապարտվում, իր շարունակությունն է ստանում, կրկնվում է, իսկ ոճրագործը դառնում է էլ ավելի սանձարձակ:

Հայոց ցեղասպանությունը՝ Թուքիայի կողմից կատարված ոճրագործությունը, մնաց առանց պատժի: Որպես հետևանք՝ ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հիշողություն, այլ նաև մեթոդ՝ հակահայ քաղաքականության համար: Եվ այդ մեթոդն ուղիղ կիրառվեց Արցախում, Արցախի բազմահազարամյա բնիկ հայության դեմ, նախ՝ ագրեսիայով, ապա՝ տևական շրջափակմամբ, իսկ 2023-ի սեպտեմբերին՝ արդեն ֆիզիկական համատարած բնաջնջման սպառնալիքի պայմաններում իրականացված բռնի տեղահանությամբ:

Իսկ ապրիլի 23-ին ու 24-ին իրականացվելիք երթերն ու խոնարհումները հիշատակման հետ մեկտեղ հատկապես այս տարի ունեն առավել մեծ խորհուրդ՝ աշխարհին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը հայ ժողովուրդը չեն. հայ ժողովուրդը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ անում են նրանք, հայ ժողովուրդը համաձայն չէ ուրացման ու մանկուրտացման քաղաքականության հետ: Եվ այդ անհաշտությունը լավագույնս ամփոփված է, ի մասնավորի, «System of a Down» խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի գրառման մեջ. «Ես լացում եմ, երբ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը ջնջում է Ցեղասպանության պատմությունը, և ով ջնջում է այս պատմությունը, արժանի է մեռնելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Նոր Օռլեանում 10 կալանավորներ փախել են բանտից իրենց խցի զուգարանի հետևում գտնվող անցքի միջոցով (Տեսանյութ)Սարսափելի կադրեր ԱՄՆ-ից. ավելի քան 20 մարդ դարձել է տորնադոյի զոհՌուբիո. Թրամփը ձգտում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետԱվստրիան հաղթեց, իսկ Հայաստանը պարտվեց եվրատեսիլյան քաղաքականությունումԻսրայելական կողմը ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համարՈ՞վ կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորներըԻվուն վնասվածք է ստացել. Նրա մասնակցությունը Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հարցականի տակ էԻնձագին հստակ գիտի` ինչ կազմ է դուրս բերելու խաղադաշտ ՉԼ-ի եզրափակիչում ՌՊԼ-ում հանդես եկող որ ֆուտբոլիստներն են նրավիրվել Հայաստանի ազգային հավաքական «Ինտերի» տրանսֆերային նոր թիրախըՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. ԴնեպրոպետրովսկԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐՈՐԴ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ՌԱՖԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-ՊոկրովսկՍարսափելի փաստեր. Երեխային առաջարկել են տանել տուն, տալ խաղալիք և կոնֆետՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - ՏորեցկՌուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Լիման-Սեւերսկի ուղղություն (Քարտեզ)Մխչյան գյուղի դպրոցի տնօրենը ազատման դիմում է գրելՄեդվեդեւ. Անհաջող բանակցությունները կարող են հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլիՆոր մանրամասներ՝ Ռուբիո-Լավրով զրույցիցԲայդենի ցուցմունքի հինգժամյա ձայնագրությունը հայտնվել է համացանցումՇՏԱՊ. Փորձել են առեւանգել 10 տարեկան աղջկաՇնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր ԻՄ իդեալների ԿՐՈՂԻՆՀայտնի փաստաբանը հանդես է գալու նաեւ այլ ֆորմատովԻնչո՞ւ հրաժարվենք մեր պատմությունից, մեկը չկա՞ միջազգային ատյաններում հարց բարձրացնի. Արտակ ՍարգսյանՊիստորիուսը Եվրոպային կոչ է արել պատրաստվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարիԳարեգին Բ-ն ծաղիկներ է դրել Մինսկի Հաղթանակի հուշարձանինԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցելԹրամփը լուսանկարվել է երեկվա ահաբեկչի հետ, ում համար գլխագին էր սահմանվել 10 մլն դոլարը. մեծ խաղերԱսում են՝ դուք Եվրոպա շատ եք սիրում, տարեք ձեր ապրանքը այնտեղ վաճառեք. ի՞նչ է կատարվում Վրաստանի սահմանինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովՄեծ հրաշքը կստիպի կենդանակերպի այս նշաններին ցատկել ուրախությունիցՊեսկովը նշել Է Պուտին-Զելենսկի հանդիպման պայմանըԱշխարհի շուրջ 15 միլիոն երիտասարդ արդեն տառապում է այս ախտանիշովՄեդվեդչուկը բացահայտել է Զելենսկու իրական նպատակը Ստամբուլի բանակցություններումՔարով, դանակով հարվածել է. Դաժան uպանություն Լոռիում․ նոր մանրամասներ են հայտնի դարձելԹրամփ. «Ժամանակն է մորթել հնդկահավը, տեսնենք՝ ինչ կլինի»ՍԱՐՍԱՓ. Մխչյանում, տուժած երեխայի մայրը, ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն. նրանք վերակենդանացման բաժնում են. մանրամասներ դեպքիցԿարեն Խուրշուդյանը դարձել է Ֆրանսիայի «Ազգային արժանիքի շքանշանի ասպետ»Բժիշկը զգուշացրել է, թե ով ավելի ուժեղ կտուժի մագնիսական փոթորիկներիցՄինչև 2030 թվականը 4 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարստանալԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերինԱստղագուշակ մայիսի 17-ի համար․ Աղեղնավորին՝ ոգեշնչում, Ջրհոսին՝ պլանների խախտումներՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ինԲանակցային ուղու ձևաչափը չի թելադրվում ո՛չ Կիևի, ո՛չ Բրյուսելի կողմից, այլ կառուցվում է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև. Ռուսական աղբյուրՈւիտկոֆ. Մերձավոր Արևելքը կարող է տնտեսապես գերազանցել Եվրոպական Միությանը (Տեսանյութ)«Հրապարակ». ՄԱՍԿ–ը վա–բանկ է գնում«Ժողովուրդ». Արդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն էԱՄՆ-ն պլանավորում է կրճատել իր զորքերի թիվը Եվրոպայում. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանՍեւ շուկայում հայտնված դեղերը ներմուծվում են ԵՏՄ երկրներից. Առողջապահական տեսչական մարմնի պաշտոնյան մանրամասներ է ներկայացնում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top