Վթարային ջրանջատում՝ Երևանում
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 22-ին՝ 10:30-15:00-ն, կդադարեցվի Սարի Թաղ 1-10 շարքերի, Սարի Թաղ 1-3 փողոցների, Օստրովսկու փողոցի, Խորենացու 140-236 տների, Խորենացու 4 Նրբ., Սասունցի Դավթի 70/1-70/3 զույգ համարի շենքերի, Որմնադիրներ 1, 2 նրբանցքների, Որմնադիրներ փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: