Ինչն է եղել 16-ամյա տղային կյանքից զրկելու պատճառը․ ներքին գրագրություն՝ «Բոշի մայլայում», վենդետայի վտանգ կա

Ինչն է եղել 16-ամյա երեխայի սպանության պատճառը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Բոշի մայլայի» բնակիչները ներքին գրագրության խումբ են ունեցել, որտեղ քննարկում է ծավալվել ու խմբի անդամներից մեկը մեկ այլ բնակչի հասցեին մեկնաբանություն է գրել: Մասնավորապես մեկնաբանությունը վերաբերել է Երևանի բնակիչ, սպանված 16-ամյա Բ․ Դ․-ին, ու նա իր հասցեին մեկնաբանություն թողած անձանց կանչել է պարզաբանումների: Սկսվել է վիճաբանություն, որի ժամանակ էլ դանակով հարվածել եւ սպանել են 16-ամ տղային:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 16-ամյա Բ․ Դ-ն էր, իսկ վիրավորները, ովքեր տեղափոխվել էին «Ուիգմոր» բժշկական կենտրոն, 16-ամյա Տիգրան Լ.-ն և 19-ամյա Սողոմոն Լ.-ն են:
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, կա մեկ ձերբակալված անձ: