«Օ» բանակախումբը հարձակման անցավ ամբողջ Պոկրովսկի ճակատի ողջ երկայնքով (Քարտեզ)
Միջազգային
Դեռ հազիվ զինադադարն ավարտված, ռուսական «Օ» բանակախումբը հարձակման անցավ ամբողջ Պոկրովսկի ճակատի երկայնքով:
Լուրը հաստատելով, ուկրաինական ռեսուրսներ դժգոհում են, որ հրադադարի ընթացքում ռուսական զորքերին հաջողվել է զինամթերք հասցնել, զորքերի ռոտացիա կատարել և վիրավորներին տարհանել՝ հիմք նախապատրաստելով հարձակման համար։
Ռուսական ռազմական աղբյուրները եւս հաստատում են Պոկրովսկում խոշոր հարձակման մասին: Քաղաքի արեւմտյան թեւում ռուսական ուժերը գրեթե վերահսկողության տակ են վերցրել Պոկրովսկի արվարձանային Զվերևո բնակավայրը: «Մեր առաջապահ դիրքերից մինչև Պոկրովսկի մատույցներ մնացել է մոտ 1 կմ»,- հայտնում է աղբյուրը: Մի փոքր ավելի հյուսիս եւս ռուսները երկաթւողու երկայնքով մոտենում են քաղաքին:
Արեւելյան թեւում՝ Միրնոգրադից արեւելք ռուսները գրավել են Միրոլյուբովկան:



