Ինչ կարևոր հայտարարություն կանի ԱՄՆ-ն առաջիկա օրերին
Միջազգային
ԱՄՆ-ն կկարողանա առաջիկա օրերին հասկանալ՝ հնարավոր է արդյոք ավարտել Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերը։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է օգնել կարգավորման հարցում, եթե դրան լուրջ են տրամադրված երկու կողմերը:
«Ռուբիոն «դրական» է անվանել Ֆրանսիայում Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունները: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն, ինչպես նշել Է դիվանագետը, հույս ունի մոտ ժամանակներս ստանալ Կիևի պատասխանը Վաշինգտոնի առաջարկներին: