Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ «Ռուսաստանի ագրեսիան» դատապարտող բանաձևին
Միջազգային
Միացյալ Նահանգները չի աջակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը դատապարտում է «Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ»։
«Ընթացիկ բանաձևը կրկնում է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ հայտարարությունները, որոնք Միացյալ Նահանգները համարում է անօգուտ խաղաղության գործը առաջ մղելու համար», - ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Ջոնաթան Շրայերի հայտարարության մեջ։
Բանաձևը, որի տեքստը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում, ներկայացրել են Լիտվան և Լյուքսեմբուրգը։ Քվեարկությունը տեղի է ունեցել ապրիլի 16-ին։ Փաստաթղթին աջակցել է 105 երկիր, ձեռնպահ՝ 33, իսկ դեմ՝ ինը։
Նշենք, որ Հայաստանը և Վրաստանը կողմ են քվեարկել, իսկ Ադրբեջանը ձեռնպահ է մնացել: Բանաձևին դեմ են քվեարկել ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Բելառուսը, Հս. Կորեան, Էրիթրեան, Մալին, Նիկարագուան, Նիգերը, Սուդանը:
