Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարարին
Միջազգային
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, հայտնել են Կրեմլից։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն այցով Մոսկվայում է։
Ավելի վաղ Աբբաս Արաղչին հյատարարել էր, որ պատրաստվում է Պուտինին փոխանցել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը՝ նվիրված աշխարհի վերջին իրադարձություններին, ինչպես նաև Մոսկվայի և Թեհրանի հարաբերությունների զարգացմանը։