Կանաչ թեյի լուծույթը չի կարող արագացնել նիհարելու պրոցեսը. Daily Mail
Հասարակություն
Կանաչ թեյի լուծույթը չի օգնում հասնել քաշի նվազման։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է սննդաբան, դոկտոր Գյունտեր Կունլեն Ռեդինգի համալսարանից։
Մասնագետի խոսքով՝ կանաչ թեյը երկար ժամանակ համարվել է նիհարելու պոտենցիալ բնական միջոց չինական XVI դարի բժշկական գրականությունում։ Այժմ նույնպես թողարկվում են սննդային հավելումներ կանաչ թեյի լուծույթով։
2016թ. իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 115 կին, ցույց է տվել, որ այդ հավելումների օգտագործումը իսկապես հանգեցնում է քաշի նվազման։ Փորձի մասնակիցները ամեն օր օգտագործել են 800 միլիգրամ լուծույթ 12 շաբաթվա ընթացքում։
Մեկ այլ գիտական աշխատանք, որի համար ընտրել են ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող մարդկանց, հակառակը, ցույց է տվել, որ կանաչ թեյով սննդային հավելումները քաշի զգալի կորստի չեն հանգեցնում։
Սննդաբանի կարծիքով՝ առաջին հետազոտության արդյունքները կարելի է անվանել կասկածելի։ Բացի այդ, որակյալ փորձեր, որոնք կհաստատեին կանաչ թեյի օգտակարությունը կազմվածքի համար, չեն իրականացվել։ Դա նշանակում է, որ թեյի տերեւները կամ դրանց լուծույթը չեն կարող փոխարինել նիհարելու ավանդական միջոցներին։