Երևանն ու Բաքուն պետք է համատեղ հանդես գան Մինսկի խմբի լուծարման առաջարկով․ Զախարովա
Միջազգային
Օպտիմալ լուծում կլիներ, եթե Երևանն ու Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ համապատասխան համատեղ առաջարկով հանդես գան, հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները 2022-ի փետրվարին դադարեցրին շփումը ռուս համանախագահի հետ, երբ 2022-ի հոկտեմբերին ՀՀ-ն Պրահայում Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս և երբ 2023-ի աշնանն իրավիճակը կտրուկ փոխվեց, ԵԱՀԿ ՄԽ-ն կորցրեց իր արդիականությունը ու պետք է լուծարվի»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: