Թաթուլ Կրպեյանին նվիրված հիշատակի միջոցառում կլինի. Թալինի համայնաքապետը մանրամասներ է ներկայացնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապրիլի 21-ին՝ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, հայրենի Թաթուլ գյուղում տեղի կունենա հիշատակի միջոցառում։
Միջոցառումը կմեկնարկի ժամը 12։00-ին, հերոսի ծննդավայրի պանթեոնում՝ Թաթուլ Կրպեյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի տարածքում։ Այս օրը մեր խոնարհումն ենք բերելու հերոսի հիշատակին, վերարժևորելու նրա թողած ուղին ու պատգամը։