Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական միջնորդը իրականում Ռուսաստանն է. Իրանական աղբյուր
Միջազգային
Իրանական տեղեկացված աղբյուրը հայտնում է.
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական միջնորդը իրականում ոչ թե Օմանը է, այլ Ռուսաստանը։
Մինչ բանակցությունների սկսվելը Ուիտկոֆը նախ այցելեց Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Պուտինի հետ, իսկ այսօր Արաղչին նույնպես պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստան։
Սա պատահականություն չէ, դա հաշվարկված դիվանագիտական ռազմավարություն է»։
«Իրավունքը» եւս քանիցս հայտնել է, որ իրականում հենց Մոսկվան է Թեհրան-Վաշինգտոն բանակցային միջնորդը: Ավելին, որ այդ թեման դրված է ՌԴ-ԱՄՆ բանակցությունների առանցքում (Օրինակ, https://iravunk.com/?p=310549&l=am):