Իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք, մինչեւ էսօր․ Վարդան Ղուկասյան

Հանուն երկրի, հանուն քաղաքի կարելի է համբերատար լինել եւ ես ասում էի, որ սուբորդինացիան կպահեմ․ կպահեմ էս էդ սուբորդինացիան, բայց եթե հանկարծ որեւցե մեկը ուրիշ ձեւի իրեն պահի, ուրմեն անպայման, միանշանակ, ես իրեն կփոխհատուցեմ նույն սկզբունքով։ Ես էդպես մեծացել եմ, այլ ձեւի չեմ կարող ապրել, իմս էդպիսին է։ Կարող է ես խոնարհվեմ ոտքի տակ հանուն աստվածային սիրո, բայց մարդկային պահով ինձ վախեցնել չկա։ էսքան քրեական գործերը վրես՝ ես եկել, ստանձնել եմ էս պարտականությունը։ Դա եւս ցույց է տալիս հայրենիք սիրել, ճշմարտության ջատագով լինել»,-այսօր Գյումրու համայնքապետ ընտրվելուց հետո բարձրաձայն հայտարարեց Վարդան Ղուկասյանը՝ նշելով, որ մինչեւ 1999 թվականը քաղաքապետարանի եւ ժողովրդի միջեւ անդունդ է եղել, իր՝ քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանը բնակչության համար դարձել է հայրական տուն, ավանդույթը շարունակվելու են նաեւ հիմա։
«Մինչեւ իմ գալը՝ 99 թվականին, քաղաքապետարանի եւ ժողովրդի մեջ անդունդ էր առաջացած։ Իմ գալուց հետո գյումրեցիներն ասում էին՝ գնանք մեր հերանց տուն, Գյումրու քաղաքապետարանը դարձել էր ժողովրդի հերանց տունը, բոլոր հարցերով գնում էին քաղաքապետիս մոտ։ Ես դա անպայման նորից կվերականգնեմ, ես ամեն շաբաթ երկու ընդունելություն եմ արել, ուրբաթ օրերը՝ մասսայական, շաբաթ օրերն էլ բաժնի պետերի վրա եմ արել, որ ասում էի՝ եթե բաժնի պետերից գոհ չեք, ճանապարհին ինձ բռնեցրեք, տեսնում էի, թե ոնց էին բաժնի պետերն ընկնում, մարդկանց ասում՝ խնդրում ենք չասեք, խնդրում ենք չասեք․ էս սկզբունքը ես պահել եմ, որդեգրել եմ ու էդպես շարունակելու եմ մինչեւ վերջ»,-ավելացրեց նա։
Վ․Ղուկասյանը նաեւ ընդգծեց, որ ինքը լսող մարդ է եւ թեկնածուների, նաեւ հասարակական կազմակերպությունների ծրագրերն էլ է պատրաստ քննարկելու եւ լսելու, եթե դրանք ի շահ քաղաքի են։
«Ես ուզում եմ որդեգրել մի սկզբունք։ Սկզբունքը կայանում է նրանում, որ եթե քաղաքի շահը երկրի հետ շահը որեւիցե մեկն ուզում է ոտք պահել, միանշանակ ինքը հասարակության առաջ եւ աստծո առաջ պատասխան կտա, լսելու ենք բոլորին ոչ միայն թեկնածուներին, եթե քաղաքում խմբակցություններ կլինեն, հասարակական կազմակերպություններ կլինեն որոնք ի շահ քաղաքի կներկայացնեն ծրագրեր, մենք անպայման պետք է քննարկենք, անպայման լսելու ենք, քննարկելու ենք։ Դա չի նշանակում, որ իմ ծրագիրը դոգմա է․ ես էդպիսի բնավարություն չունեմ, լսելու ունակություն ունեմ, 13 տարի, հավանական է, ոչ մի քաղաքապետ չի աշխատել։
Վ․Ղուկասյանն հայտարարեց՝ իր քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն աստվածն է։ Իր՝ համայնքապետի լիազորությունների ստանձնումը ծանր աշխատանք որակեց։
«Շատ ծանր աշխատանք է․․․իմ ընտանիքի հետ ես խռով եմ, գիտենաք, մինչեւ էսօր, որովհետեւ իմ մարմնի հետ է կապված եղել ամեն ինչ, 5 հատ փամփուշտ իմ մարմնի մեջ է քաղաքապետ աշխատելու ժամանակահատվածում, որովհետեւ ես ճշմարտությունն էի պահում, ես անձնական խնդիր չեմ ունեցել, դա քաղաքական պատվեր է եղել,-եզրափակեց նա։