ԱՄՆ-ն ցածր մաքսատուրքերի դիմաց երկրներին կհամոզի սահմանափակել Չինաս
Միջազգային
ԱՄՆ-ն ցանկանում է ավելի քան 70 երկրների համոզել սահմանափակել Չինաստանի հետ առևտրային կապերը՝ ավելի ցածր մաքսատուրքերի դիմաց, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս գաղափարի գլխավոր նախաձեռնողներից մեկը ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթն է, գրում է թերթը։ Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարության ղեկավարն արդեն ներկայացրել է ծրագիրը Թրամփին։
Ըստ այդմ՝ նախատեսվում է համոզել ավելի քան 70 երկրների՝ արգելել չինական ընկերություններին հիմնվել իրենց տարածքներում, ինչպես նաև դրանց միջոցով ապրանքներ մատակարարել։ Վաշինգտոնը նաև ցանկանում է, որ իր առևտրային գործընկերները դադարեն «Չինաստանից էժան արտադրված ապրանքներ գնել»: