Ուկրաինան ցանկանում է շարունակել հակամարտությունը Ռուսաստանի հետ և չի ծրագրում երկխոսության գնալ․ Պեսկով
Միջազգային
Կիևը ցանկանում է շարունակել հակամարտությունը և չի ծրագրում երկխոսության գնալ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ճեպազրույցում մեկնաբանելով Ուկրաինայում ընդհանուր մոբիլիզացիայի և ռազմական դրության երկարաձգումը։
«Ակնհայտ է մի բան՝ Կիևի ռեժիմն իրեն արգելում է բանակցություններ վարել, Ուկրաինայի նախագահին պաշտոնապես արգելված է դա անել։ Կիևի ռեժիմը, չնայած մորատորիումին, հավատարիմ չմնաց դրան, և անընդհատ փորձեր են արվել հարվածներ հասցնել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը։