Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր. տեսանյութ ՌԴ-ն TAURUS հրթիռներով ցանկացած հարված կդիտարկի որպես Գերմանիայի մասնակցություն պատերազմին. ՌԴ ԱԳՆ Ուկրաինական բանակը ծայրահեղ լուրջ խնդիրների առաջ է ողջ դոնբասյան ճակատով մեկ (Քարտեզներ) Վան’տ Սխիպը շատ լավ մարզիչ է Հայաստանի հավաքականի համար. Տիկնիզյան Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը վերածվել է վեճի Աշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները երեք մեդալ են նվաճել Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն, քվեարկությունը ապրիլի 22-ին է Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` փոխչեմպիոն ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ», ՔԱՆԻ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ

Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին. Սուրեն Առուստամյանը վերադառնում է թատրոն

Մի փոքր նոստալգիա, մի քիչ կուլիսային գաղտնիքներ ու ամենակարեւորը՝ արվեստի հանդեպ անդավաճան սեր, որն, ի վերջո, միշտ բերում է տուն՝ դեպի բեմ։ Դերասան, հաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ անունը տարիներ շարունակ ուղեկցել է հայ հեռուստադիտողին ու հանդիսատեսին ինչպես էկրաններից, այնպես էլ` թատերական բեմերից։ Սակայն, վերջին շրջանում նա հիմնականում առավոտյան եթերներում էր՝ հաղորդավար Սուրեն Առուստամյանը հաղթում էր դերասան Առուստամյան Սուրենին: Մինչդեռ հիմա նա կրկին վերադառնում է բեմ՝ իհարկե, չդավաճանելով նաեւ հեռուստատեսությանը: «Ինչպես ասում են` ոտքս խերով լինի «Շունչ» թատրոն: Նոր ներկայացում, որի փորձերն արդեն սկսվեցին: Արդյունքը շուտով», - գրել է նա, ինչի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ:

Սոցցանցում ազդարարել էիք, որ սպասվում է նոր ներկայացում Ձեր մասնակցությամբ, որի փորձերն արդեն սկսվել են: Ինչպե՞ս ստացվեց, որ տեւական դադարից հետո՝ վերադառնում եք բեմ:

— Եղավ նոր ներկայացման հրավեր «Շունչ» թատրոնի կողմից: Սամվել Դանիելյանը, որը համակուրսեցիս է եւ «Շունչ» թատրոնի համահիմնադիրներից է, հրավիրեց ինձ խաղալու նոր ներկայացման մեջ՝ ի դեպ, բավականին հետաքրքիր ֆորմատի: Ենթագիտակցորեն արդեն վաղուց սպասում էի բեմին եւ ահա, ինչպես ասում են, եթե մի բան շատ ես ուզում, ամբողջ տիեզերքն է նպաստում, որ դա լինի:

Կբացե՞ք փակագծերը, թե ի՞նչ է սպասվում հանդիսատեսին: Ո՞վ է ռեժիսորը, ովքե՞ր են դերակատարները:

— Կասեմ, որ բավականին հետաքրքիր ու լավ ներկայացում է սպասվում: Դերասանական կազմն էլ բավականին ճիշտ է ընտրված: Ռեժիսորը Սամսոն Մովսեսյանն է: Ասեմ միայն, որ հանդիսատեսը հաստատ չի ձանձրանա:

— Դերասան Սամվել Դանիելյանի հետ եղել եք համակուրսեցիներ եւ ընդհանրապես՝ Ձեր կուրսում հայտնիների պակաս չկա: Ո՞րն էր Ձեր սերնդի հաջողության ֆենոմենը:

— Սամվել Դանիելյանի հետ մեր ընկերությունն ավելի հին է՝ սկսած «Մետրո» թատրոնի ստուդիայից, երբ դեռ 11-2 տարեկան էինք, հետո արդեն միասին գործերը տվեցինք Թատերական ինստիտուտ, միասին սովորեցինք չորս տարի ու հիմա էլ արդեն ավելի հասուն ու ընտանիքներով ենք ընկերություն անում: Ուրախ եմ, որ ընկերս ունի թատրոն, որտեղ ես խաղալու եմ: Մեր կուրսը շատ լավ կուրս էր, իսկապես, ես կասեի՝ տաղանդավորների կուրս էր, բոլորիս մոտ միայն մի ուղղություն ու նպատակ կար՝ սովորել եւ լինել թատրոնում ու թատրոնի համար: Ճիշտ է, հիմա կուրսից շատերը ուրիշ ոլորտում են, բայց, միեւնույնն է, էլի մեղավորը արվեստն է ու թատրոնը, որ մենք միմյանց գիտենք:

Սուրեն Առուստամյանը մեկ առաջացնում է «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում», մեկ հանդես գալիս «Ռոմեո Ջուլիետ»-ում արքայազն Էսկալոսի կերպարում, հետո ասում՝ «Եվ ուրեմն» ու անհետանում բեմից: Ինչո՞վ է պայմանավորված դադարները:

— Իրականում կերպարները շատ են թատրոնում, բոլորն էլ ինձ համար հարազատ ու սիրելի: Դադարի պատճառը մեկն է՝ թատրոնը սիրում է, որ նրան նվիրվես ամբողջությամբ եւ անմնացորդ, ցավոք, մեր երկրում եւ մեր օրերում չես կարող միայն թատրոնով պահել ընտանիքդ, դրա համար ես հենց ինստիտուտի տարիներից արդեն քայլերս ուղղեցի դեպի հեռուստատեսություն: Բայց անվերջանալի կարոտս դեպի թատրոն մնաց:

Եղել եք տարբեր թատրոնների բեմերում, ո՞րն է այդ շարքում ամենահարազատը, որտեղ կցանկանայիք մնալ մշտական հաստիքով:

— Ինձ համար առանձնահատուկ տեղ ունի այն թատրոնը, որտեղ եւ սկսվեց ամեն ինչ 30 տարի առաջ: Խոսքը` «Մետրո» թատրոնի մասին է, որտեղ ես դեռ երեխա հասակում սկսեցի ճանաչել թատրոնը՝ ոչ միայն որպես հանդիսատես, այլ նաեւ որպես դերասան: Այդ թատրոնը, կարելի է ասել, իմ «հայրական տունն է» : Հետո արդեն ինստիտուտի տարիներին Պատանի հանդիսատեսի թատրոնը դարձավ հարազատ, որն ինձ համար էլի շատ մեծ նշանակություն ունի: Մշտական հաստիքով, դժվար թե, ինչ-որ տեղ մնամ, բայց լավ ու հետաքրքիր հրավերներից ու պրոյեկտներից չեմ հրաժարվի:

Այդուհանդերձ, այսօր նախընտրում եք յուրաքանչյուր առավոտ անցկացնել հեռուստադիտողի հե՞տ, թե՞ երեկոները՝ հանդիսատեսի:

— Նախընտրում եմ առավոտներս անցկացնել հեռուստադիտողի հետ, իսկ երեկոները թատրոնում` հանդիսատեսի (ծիծաղում է, - հեղինակ):

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սոնա Աղեկյանին Երևանի ավագանու մանդատից զրկելը ճանաչվել է անվավեր. տեսանյութՌԴ-ն TAURUS հրթիռներով ցանկացած հարված կդիտարկի որպես Գերմանիայի մասնակցություն պատերազմին. ՌԴ ԱԳՆՈւկրաինական բանակը ծայրահեղ լուրջ խնդիրների առաջ է ողջ դոնբասյան ճակատով մեկ (Քարտեզներ)Վան’տ Սխիպը շատ լավ մարզիչ է Հայաստանի հավաքականի համար. Տիկնիզյան Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ֆինանսատնտեսական հանձնաժողովի նիստը վերածվել է վեճիԱշխարհի գավաթ. Հայ մարմնամարզիկները երեք մեդալ են նվաճել Տրանսպորտի թանկացումը կասեցնող նախագիծը ստացել է դրական եզրակացություն, քվեարկությունը ապրիլի 22-ին էԾանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը` փոխչեմպիոն ՄՈՍԿՎԱՆ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼ Է ՊԱՏՐԱՍՏԵԼ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՄԱՐՈՉ ՄԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ», ՔԱՆԻ ԴԵՌ ԼՈՒԾՎԱԾ ՉԷ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸՌուսական «Իսկանդերը» ոչնչացրել է ամերիկյան «HIMARS»-ը (Տեսանյութ)Ամենայն հավանականությամբ, մենք մոտենում ենք նոր լուրջ բախումների. Վան ՀամբարձումյանԻնչն է ՔՊ-ի վերնախավին այդքան վախեցրելՀանդիպումից հետո ակնկալվում է, որ կստորագրվի համատեղ հռչակագիր. Արտակ ԶաքարյանՍիրավեպից ու բաժանումից տարիներ անց Միքայել Պողոսյանը Աննա Հարությունյանին բեմում մրցանակ հանձնեց ու համբուրեցԱնդրանիկ Քոչարյանը ինձնից ներողություն է խնդրել․ Սամվել ՇահրամանյանԵրևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի վաղ թե ուշ․ ՌԴ պետդումայի պատգամավորԱննա-նիկոլական արշավանքները ՀայաստանումԱյ էս ձև, իրենց աթոռը պահելու համար, դրել քլունգով քանդում են ամեն բան. Շիրազ ԽսչատրյանՓաշինյանի հիստերիկ ելույթը պահի ազդեցության պոռթկում չէր. ԲԱՄԲԱՍԱՆՔհենց հիմա հային ոչ միայն դրսի,այլեւս ներսի թրքացածներն են հանում մեկմեկու դեմ. Մարգարիտ ԵսայանՊարզաբանում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱնընդունելի բարքերին մենք միասին պետք է վերջ տանք. ԴանիելյանՈչինչ հավերժ չէ․․․ միշտ գալիս է հատուցման պահը. Լիլիթ ԳալստյանԵթե ես հանցագործ էի, 44-օրյա պատերազմին ինչո՞ւ էիք ինձ զենք տվել եւ ուղարկել Արցախ. ՎարդանյանՌԴ-ն պատրաստ է շարունակել նպաստել Երևանի և Անկարայի միջև ընդհանուր հատման կետեր գտնելու գործընթացին, քանի որ հայ-թուրքական կարգավորումը կարևոր գործոն է Հրվ. Կովկասի կայունության համար. Գալուզինը՝ ՌուբինյանինԹող Աստված ների ձեզ, պարոն Սուքիասյան, մենք ի՞նչ. ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը ֆիլմաշարք է սկսել, որտեղ ՀՀ տարածքը հերթական անգամ ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանագետՍերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է սկսվումԱյսօրվա վայրահաչողները կարո՞ղ է թուրքերի հետ են ուզում միության մեջ մտնել, դա՞ է իրենց նպատակը․Գյումրիի քաղաքապետԳՇ նախկին ղեկավար Արտակ Դավթյանն արձագանքել է Սուքիասյանին. ինչու են թիրախավորվում արցախցիները (տեսանյութ)Թրամփի ներկայացուցիչները Փարիզի բանակցություններում նվաստացրել են Մակրոնին․ քաղաքագետԶատիկին ընդառաջ մեզ տանում են դեպի սատանիզմ. Հայկ ԲաբուխանյանԱնդրանիկ Քոչարյանն ինձանից ներողություն է խնդրել, երբ իմացել է ճշմարտությունը. Սամվել ՇահրամանյանՏեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ Չինաստանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանին զենք մատակարարելու մասինՊուտինը նամակ է գրել Իրանի գերագույն առաջնորդին․ ԿրեմլՆրանց քաղաքական ժառանգությունը հողերի հանձնման ու պատերազմի էջն է․ Հենրիխ ԴանիելյանԻ՞նչ կապ ունի դավադրության, կապիտուլյացիայի ու պարտության խորհրդանիշ դարձած Նիկոլը Հաղթանակ հասկացության հետԻնչ կարևոր հայտարարություն կանի ԱՄՆ-ն առաջիկա օրերինՀայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը (տեսանյութ)«Համբալներին չեմ մեկնաբանում»․ Մովսես Հակոբյանը՝ Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությունների մասին (տեսանյութ)Բաքվում ողբ է, քաղաքը խորտակվում է ջրի տակ.ԲԱՑԱՌԻԿ ԿԱԴՐԵՐՍպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում էԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլի 28-ին կմեկնի ԲաքուԱրևմուտքը դժգոհ է ԱՄՆ հատուկ բանագնաց Ուիթքոֆի ռուսամետ դիրքորոշումից․ Le MondeԻրանի արտգործնախարարը գնահատել է Պուտինի հետ բանակցությունների արդյունքներըՎրաստանից կրած պարտությունից հետո, Հայաստանում թեթեւ սուգ էր. Տիկնիզյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաՀզոր բանակի օգնությամբ կարող ենք պնդել մեր դիրքորոշումը և նպաստել տարածաշրջանում խաղաղությանը. Իրանի նախագահը՝ զորահանդեսին Խաչատուր Սուքիասյանը բորբոքվեց․ «Մի’ խփեք», «Չեմ խփել, դուք վատ մարդ եք, մարդ եմ, շփոթվել եմ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top