«Սա դրական ցուցանիշ է, ու սրան զուգահեռ մենք խնդիր ենք ունեցել հասկանալու` ինչպես թվայնացնել այս գործընթացը»,– ասաց նա։ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2024–25 թթ. ընթացքում քաղաքացիության ոլորտի փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն կտա թվային հարթությունում իրականացնել քաղաքացիություն ստանալու ամբողջ գործընթացը։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը 2024 թվականի հոկտեմբերին հայտնել էր, որ միայն 9 ամսում 16 060 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։