Տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ
Հասարակություն
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 16-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: