Ինչ է կատարվում Coffee House-ի ցանցերից մեկում
Հասարակություն
Ահազանգի հետքերով «Իրավունք»-ին հասած տեղեկություններով, ՀՀ քննչական մարմնի կողմից փակվել է Coffee House-ի ցանցերից մեկը: Ահազանգը ստացվել է Հովսեփ Էմին հասցեում գտնվող մասնաճյուղից: Աշխատակիցները պատճառների մասին տեղյակ չեն:
«Իրավունք»-ը կապ հաստատեց նախ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ հետ, ով եւս տեղյակ չէր կատարվածից: «Տեղյակ չեմ եւ հետեւաբար մեկնաբանություն տալ չեմ կարող: Հնարավոր է բզնեսն են վաճառել կամ ճնշում է եղել, մրցունակությանը չեն դիմացել: Ամեն դեպքում, նման ինֆորմացիա չունեմ, թե ինչու է փակվել կամ որքանով է այդ լուրը համապատասխանում իրականությանը: Այսպես ասեմ, որեւէ պետական կառուց բիզնեսի փակելու հետ կապված՝ առանց բիզնեսի գնահատականի, չի կարող լինել: Այլ հարց է, որ օրինակ, պայմանական բիզնեսը որոշի, որ հարկային դաշտում չի դիմադրում: Այդ ժամանակ պարզաբանում կտա հարկային դաշտը: Ամեն դեպքում, դեռ նման տեղեկություն չունենք»,- ասաց Պապոյանը:
«Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Մամլո ծառայությունից ԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆԸ եւս նշեց, որ տեղյակ չէ տարածվող լուրերից: Նրա փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ չի կասեցվել որեւէ արտադրական գործունեություն: «Եթե որեւէ տեսչական մարմնի կողմից ստուգում է իրականացվում եւ եթե որեւէ կառույցի մասնաճյուղ փակվում է, դրա մասին ստանում ենք որոշում: Այս պահին նման որոշում չունենք: Գուցե հարկային մարմիններն են որոշել փակել: Ամեն դեպքում, ֆիքսենք, որ սննդի տեսչական մարմնի կողմից, այս պահի դրությամբ նման որոշում չենք ստացել, որ որեւէ բան փակվել է: Գուցե վաղը այդ որոշումը հասնի մեր գերատեսչություն բայց այս պահին ավելին ասել չեմ կարող»,- ընդգծեց Անուշ Հարութունյանը:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ