ԵՄ-ն մտադիր է մայիսին դադարեցնել ռուսական նավթի և գազի ներկրումը. Reuters
Միջազգային
Եվրոպական հանձնաժողովը հաջորդ ամիս ներկայացնելու է ռուսական նավթի և գազի ներկրումից փուլային հրաժարվելու մանրամասն ռազմավարությունը, հաղորդում է Reuters գործակալությունը:
ԵՄ-ն խոստացել է մինչև 2027 թվականը հրաժարվել ռուսական հանածո վառելիքի օգտագործումից՝ ի պատասխան 2022 թվականին Ուկրաինայում պատերազմ սկսվելուն, բայց իրագործման «ճանապարհային քարտեզը» դեռևս չի ներկայացրել: «Ձգձգումները մասամբ պայմանավորված են եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ծրագրված սակագների շուրջ անորոշությամբ, քանի որ էներգակիրների առևտուրը կարող է ազդել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային բանակցությունների վրա», - հայտնել են ԵՄ-ի աղբյուրները:
Բրյուսելի Bruegel վերլուծական կենտրոնի վերլուծաբաններն առաջարկել են ԵՄ-ին մաքսատուրքեր սահմանել ռուսական գազի ներկրման համար, «քանզի ռուսական գազի ամբողջական հրաժարումը կնշանակեր ԵՄ-ի գնումների ավելացում այլ մատակարարներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից»։