Իսրայելն առաջարկել է Գազայում ժամանակավոր հրադադար հաստատել
Միջազգային
Եգիպտոսը ստացել է Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի մասին Իսրայելի առաջարկը։ Այն փոխանցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը և սպասում է պատասխանի։ Այս մասին հայտնում է եգիպտական Al Qahera News հեռուստաալիքը։
«Եգիպտոսը ստացել է իսրայելական առաջարկը ժամանակավոր հրադադարի և Գազայում մշտական հրադադարի հանգեցնող բանակցությունների մեկնարկի մասին»,- հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։
Աղբյուրների համաձայն՝ Եգիպտոսը ՀԱՄԱՍ-ին է փոխանցել Իսրայելի առաջարկը և շուտով պատասխան է ակնկալում։