Պարո՛ն Փաշինյան, փոխադրվեք 8-րդ դասարան․ տնտեսվարող
Հասարակություն
«Պետք է հունիսի 1-ից ապրանքները գույքագրենք, դա ենթադրում է, որ հաշվապահական ծախսերը կմեծանան, ինչը մանր ու միջին բիզնեսի համար հասանելի չէ»,- ասում է Կառավարության դիմաց ակցիա իրականացնող տնտեսվարողներից մեկը։
Հիշեցնենք, որ տնտեսվարողները ամիսներ շարունակ բողոքում են շրջհարկի բարձրացման, ինչպես նաև վաճառվող ապրանքի գույքագրման և փաստաթղթավորման պարտադիր պահանջի դեմ։ «Որպես բողոքի նշան՝ ունենք 2300 ստորագրություն, որը ներակայացնելու ենք կառավարությանը»,- ասաց տնտեսվարողը՝ կոչով դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին․
«Պարո՛ն Փաշինյան, փոխադրվեք 8-րդ դասարան, չի կարելի թալանել ժողովրդին։ Եթե 7-10 օրվա մեջ մեզ պատասխան չտվեցիք, հավաքներ կլինեն, կմնանք այստեղ»։