Ապրիլյան ձյունը պատել է Թուրքիան. գարնան կեսը տեղումնառատ է (տեսանյութ)

Օդերեւութաբանները զգուշացրել են եղանակային պայմանների վատթարացման մասին։ Սպասվող անբարենպաստ եղանակի պատճառով Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հինգշաբթի օրը հայտարարեց, որ ուրբաթ օրը Թուրքիայի մայրաքաղաքի բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն։
Մարզպետը սոցցանցերում զգուշացրել է, որ տեղումները կսկսվեն վաղ առավոտից և կշարունակվեն մինչև կեսօր։
Առանձին շրջաններում սպասվում են մինչև 15 սմ տեղումներ, քամու ուժգնացում՝ ժամում 40-60 կիլոմետր արագությամբ։
Այս պահին տեղումները կրճատվել են, եղանակը կարգավորվում է:
Տեսանյութը՝ այստեղ