Լավրովը նշել Է ՆԱՏՕ-ի խոշորագույն թշնամուն
Միջազգային
ՆԱՏՕ-ն է իր ամենամեծ թշնամին։ Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ, նրա ելույթը հեռարձակվել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում։
«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի ամենամեծ թշնամին հենց ՆԱՏՕ-ն է», - ընդգծել Է գերատեսչության ղեկավարը:
Լավրովը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր թշնամիները նաև «նրանք են, ովքեր փորձել են այն օգտագործել հանուն գերիշխանության՝ հակառակ սեփական խոստումներին»: