Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը
Միջազգային
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ քննարկվել են երկկողմ կապերը, էներգետիկ համագործակցությունը, Սև ծովի նավագնացության անվտանգությունը, Ռուսաստան-Ուկրաինա հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում տիրող իրավիճակը