Երկրի վրայով կբարձրանա այսպես կոչված Վարդագույն Լուսինը. Լևոն Ազիզյան

Ապրիլի 12-ին Հյուսիսային կիսագնդում կլինի գարնան առաջին լիալուսինը – Երկրի վրայով կբարձրանա այսպես կոչված Վարդագույն Լուսինը։
Կախված մթնոլորտից՝ Երկրի բնական արբանյակը կարճ ժամանակով կարող է երևալ մի փոքր վարդագույն։ Սակայն ապրիլյան լիալուսինը այդպես է անվանվել ոչ թե այդ բնության երևույթի պատճառով, այլ Phlox subulata (սրատերև ֆլոքս կամ վարդագույն մամուռ) բույսի ծաղկման պատճառով, որը աճում է Հյուսիսային Ամերիկայի արևելքում։
Ապրիլյան լիալուսինն անվանում են նաև «Զատկական», քանի որ այն օգտագործվում է Զատկի ամսաթվի որոշման համար։ Այս տարի քրիստոնեական գլխավոր տոնը նշվելու է ապրիլի 20-ին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյան