Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)

Ապրիլին խոշոր հանգուցալուծումներ կլինեն

Վերլուծություն

Ի­հար­կե, այն բո­լոր զար­գա­ցում­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս նկատ­վում են ռուս-ա­մե­րիկ­յան, ի­րա­նա-ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յու­նե­րում, մեր տա­րա­ծաշր­ջա­նում եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=310219&l=am) մե­ծա­պես կապ­ված են այն կուր­սի հետ, ո­րը Թ­րամ­փը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­ռաջ է տա­նում: Եվ այն, որ այդ նոր ըն­թաց­քը հիմ­նա­կա­նում թի­րա­խա­վոր­ված է Չի­նաս­տա­նի դեմ, այս վեր­ջին օ­րե­րին ա­ռա­վել քան ակն­հայտ դար­ձավ:

Այս­պես, նա­խօ­րեին Թ­րամ­փը եւս մեկ շրջա­դար­ձի գնաց՝ ե­րեք ամ­սով կանգ­նեց­նում է իր սահ­մա­նած մաք­սա­տուր­քե­րի կի­րա­ռու­մը, ա­վե­լի կոնկ­րետ՝ այն պա­հում է 10 տո­կո­սի սահ­ման­նե­րում: Բա­ցա­ռա­պես Չի­նաս­տա­նի, ո­րի դեմ թրամփ­յան մաք­սա­տուր­քերն ա­ճում են ա­մե­նօր­յա ռե­ժի­մով: Այ­սինքն, Թ­րամ­փը սահ­մա­նեց 34 տո­կոս, հե­տե­ւեց պա­տաս­խա­նը: Թ­րամ­փը պա­տաս­խա­նեց 104 տո­կո­սով, հե­տե­ւեց Պե­կի­նի նոր պա­տաս­խա­նը: Թ­րամ­փը նա­խօ­րեին հա­սավ 134-ի, հե­տե­ւեց չի­նա­ցի­նե­րի քայ­լը…

­Թե վեր­ջում քա­նի տո­կո­սի կհասց­նեն փո­խա­դարձ մաք­սա­տուր­քե­րը, ար­դեն ո­րե­ւէ նշա­նա­կութ­յուն չու­նի: Հաշ­վի առ­նե­լով, որ այս մաք­սա­տուր­քերն ար­դեն իսկ գործ­նա­կա­նում կանգ­նեց­նում են ա­մե­րիկ­յան ապ­րանք­նե­րի մուտ­քը Չի­նաս­տան, եւ չի­նա­կա­նի­նը՝ ԱՄՆ: Այն է՝ աշ­խար­հի եր­կու հզո­րա­գույն պե­տութ­յուն­նե­րը լիար­ժեք ա­ռեւտ­րա­յին պա­տե­րազ­մի մեջ են, այ­սինքն, նաեւ քա­ղա­քա­կան, եւ չկա ո­րե­ւէ ե­րաշ­խիք, որ դա չի վե­րած­վի նաեւ ռազ­մա­կա­նի:

­Թե ին­չու Թ­րամ­փը գնաց այդ մաք­սա­տուր­քե­րի խա­ղին՝ դրա­նով կա­տաստ­րո­ֆայի  են­թար­կե­լով հա­մաշ­խար­հա­յին ֆոն­դա­յին հա­մա­կար­գը, դժվար չէ հաս­կա­նալ: Բանն այն է, որ Թ­րամ­փը 3 լուրջ խնդիր ու­նի.

  1. ԱՄՆ բյու­ջեի դե­ֆի­ցի­տը (2024 ֆի­նան­սա­կան տար­վա հա­մար այն կազ­մել է $1,83 տրի­լիոն) եւ­ ա­ճում է:
  2. ԱՄՆ կա­ռա­վա­րութ­յան պարտ­քը: Ա­վե­լի ճիշտ՝ ոչ թե դրա ծա­վա­լը՝ $36 տրի­լիո­նից անց, այլ դրա սպա­սարկ­ման ար­ժե­քը՝ տա­րե­կան մոտ 1,15 դո­լար նույն 2024 ֆի­նան­սա­կան տար­վա հա­մար։ Այ­սինքն, ա­վե­լի շատ, քան պաշտ­պա­նութ­յան եւ­ ա­ռող­ջա­պա­հութ­յան ծախ­սե­րը միա­սին:
  3. 2025 թվա­կա­նին ԱՄՆ-ն պետք է վե­րա­ֆի­նան­սա­վո­րի իր պե­տա­կան պարտ­քի 25%-ը կամ 9,2 տրի­լիոն դո­լա­րը (դրա 70%-ը՝ այս տար­վա հուն­վա­րից հու­նիս): Ե­թե ոչ, դա կնշա­նա­կի սնան­կա­ցում:

­Կա վար­կած, որ մաք­սա­տուր­քե­րի խա­ղը Թ­րամ­փը սկսեց, որ­պես­զի պայթ­յուն ա­ռաջ բե­րի ֆոն­դա­յին շու­կա­նե­րում (այդ թվում՝ ա­մե­րիկ­յան)՝ խու­ճա­պա­հար ներդ­րող­նե­րին ԱՄՆ-ի գան­ձա­պե­տա­կան շու­կա հրա­պու­րե­լու հա­մար: Դա կա­րող էր հա­վել­յալ լուրջ մի­ջոց­ներ ա­ռա­ջաց­նել՝ պե­տա­կան պարտ­քի սպա­սարկ­ման հա­մար: Բայց ոչ, Չի­նաս­տա­նը դեմ գնաց, որն ար­դեն Թ­րամ­փին է փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նում: Այ­սինքն, կա­րող է մին­չեւ վերջ Պե­կի­նի հետ մտնել ա­ռեւտ­րա­յին պա­տե­րազմ­նե­րի մեջ, բայց ու­նե­նա­լով ֆի­նան­սա­կան նշված գերխն­դիր­նե­րը: Կամ, պետք է փոր­ձի պայ­մա­նա­վոր­վել Պե­կի­նի հետ, բայց այս դեպ­քում՝ էա­կան զի­ջում­նե­րով. Թայ­վա­նից սկսած, ազ­դե­ցութ­յան ո­լորտ­նե­րի վե­րա­բաշ­խու­մով վեր­ջաց­րած, ու այս­տեղ էլ Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յու­նը կա­րող է մեծ դեր խա­ղալ:

­Թե ինչ կո­րո­շի Թ­րամ­փը, իր ո­րո­շե­լիքն է: Բայց այն ընդ­հան­րա­կան ֆի­նան­սա­կան վի­ճա­կը, ո­րում այս պա­հին գտնվում է Թ­րամ­փը, ո­րո­շա­կի ակ­նարկ­ներ, ի­հար­կե, ա­նում է: Այս վի­ճա­կում գտնվե­լով, ԱՄՆ-ի հա­մար ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում գեր­լար­վա­ծութ­յուն­նե­րն ըն­դա­մե­նը «ձեռ­քերն էլ ա­վե­լի կա­պող» գոր­ծոն­ներ են, ո­րոն­ցից ժամ ա­ռաջ է պետք ձեր­բա­զատ­վել: Իսկ ձեր­բա­զատ­վել կա­րող է մեկ տար­բե­րա­կով՝ ա­վե­լի ու­ժեղ կող­մի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յամբ: Այն է՝ Մոսկ­վա­յի եւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի դեպ­քում՝ Թեհ­րա­նի հետ: Ի­րա­նի հար­ցը պարզ է՝ բա­նակ­ցութ­յուն­նե­րը սկսվե­լու են այս շա­բաթ օ­րը:

Ուկ­րաի­նա­կան թե­մա­յով Կիեւն ակն­հայ­տո­րեն խա­ղում է ժա­մա­նա­կի վրա: Եվ այն, որ Թ­րամ­փը որ­դու՝ Դո­նալդ Թ­րամփ կրտսե­րի մի­ջո­ցով օ­րա­կարգ հա­նեց թե­ման, որ Զե­լենս­կին ո­րո­շա­կի ներգ­րավ­վա­ծութ­յուն ու­նե­ցել է իր դեմ մա­հա­փոր­ձի գոր­ծում, դա մեկ բան է նշա­նա­կում՝ սուր ճնշում­նե­րը Կիե­ւի ուղ­ղութ­յամբ սկսվում են. սա վեր­ջին նա­խազ­գու­շաց­ման պես մի բան է:

Ինչ վե­րա­բե­րում է Մոսկ­վա­յին, ա­պա նա շտա­պե­լու բան չու­նի: Ա­սել, թե ներ­կա ֆի­նան­սա­կան ճգնա­ժա­մը եւ Չի­նաս­տա­նի հետ սրվող հա­կա­մար­տութ­յան պա­րա­գա­յում կշա­րու­նա­կի եր­կար ժա­մա­նակ օգ­նել Կիե­ւին, միամ­տութ­յուն կլի­ներ: Իսկ ա­ռանց դրա, Եվ­րո­պան, ի­հար­կե, անհ­րա­ժեշտ ռազ­մա­կան մա­տա­կա­րա­րում­ներն ի­րա­կա­նաց­նել, ի­հար­կե, չի կա­րող: Այ­սինքն, կա­րող է պա­տե­րազ­մը վեր­ջաց­նել հենց ռազ­մա­դաշ­տում: Ե­թե Թ­րամ­փը կա­րո­ղա­նա Մոսկ­վա­յի պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան կանգ­նեց­նել պա­տե­րազ­մը, ա­վե­լի լավ: Այդ դեպ­քում Մոսկ­վան կա­րող է նաեւ ինչ­պես Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, այն­պես էլ՝ Չի­նաս­տա­նի ուղ­ղութ­յամբ միջ­նոր­դա­կան դեր վերց­նել:

Ա­մեն դեպ­քում, գոր­ծըն­թաց­նե­րը շատ ա­րագ են, Թր­ամ­փը սպա­սե­լու եր­կար ժա­մա­նակ չու­նի: Ու ա­մեն բան հու­շում է, որ ար­դեն այս ամս­վա ըն­թաց­քում պետք է հան­գու­ցա­լու­ծում­նե­րի սպա­սել:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված