Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը հրժարական է տվել. ինչ է սա նշանակում
Միջազգային
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը հրժարական է տվել: Պատճառը Թրամփի քաղաքական կուրսի հետ անհամաձայնությունն է:
Այլ տեղյակ աղբյուրներ ակնարկում են, որ Բրինքինին մի որոշ ժամանակ Վաշինգտոնը հանդուրժում էր: Նա ընդունված անձ էր Զելենսկու թիմում, եւ քանի դեռ Կիեւի հետ կար քաղաքական գործընթաց, Պետդեպարտամենտը նախընտրում էր արագորեն ֆիգուրանտների փոփոխություն չանել:
Մյուս կողմից, արդեն նախկին դեսպանը գլոբալիստների թիմի ընդգծված ներկայացուցիչ էր, ով, մեծ հարց է, թե կոնկրետ ինչ քաղաքականություն էր առաջ տանում Ուկրաինայում` Թրամփի թիմի՞, թե իր տերերի:
Բայց ահա, խնդիրը հանգուցալուծվեց. դեսպանը հեռանում է: Ըստ տեղյակ աղբյուրի. «Դա նշանակում է, որ Վաշինգտոնը փոխում է Կիեւի նկատմամբ մոտեցումները, եւ դա պետք է լիներ: Զելենսկու առաջ դրված էր երեք խնդիր` ստորագրել մետաղական պայմանագիրը, ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ անցկացնել ընտրություններ: Զելենսկին հրաժարվեց մետաղական պայմանագրից հայտարարելով, թե նման պարտ առհասարակ չկա: Երմակը երեկ հայտարարեց, որ ոչ մի ընտրություն էլ չի լինի: Վերջապես, ուկրաինական բանակն ամենօրյա ռեժիմով խախտում է էներգետիկ զինադադարը, որի մասին ռուսները նույն հետեւողականությամբ հաշիվ են պահանջում Թրամփից` եթե չեք կարողանում պայմանավորվածությունն ապահովել, էլ ի՞նչ մեծ պայմանավորվածությունների մասին եք խոսում:
Այսպիսով, ամերիկյան վարչակազմը եռակի մերժում ստացավ, եւ հիմա պետք է կուրսը փոխի: Դեսպանին հեռացնելը հենց դրա մասին է վկայում: Пրեթե անմիջապես էլ Ռուսաստան մեկնեց Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը, այսինքն, Պուտինի նետ միանգամայն կոնկրետ քննարկումների-պայամանավորվածությունների կարիք է առաջացոլ` նոր իրավիճակին համապատասխան»: