Էստոնիան հայտնել է՝ Կիևը շուտով ՆԱՏՕ-ի 10 000 արկ կստանա
Միջազգային
Առաջիկա օրերին Ուկրաինան կստանա ՆԱՏՕ-ի երկրների կողմից արտադրված 10 000 155 մմ տրամաչափի արկ, հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։
«Այս կամ հաջորդ շաբաթ մենք կառաքենք 10 000 արկ, իսկ այս շաբաթներին զինվորների համար կառաքենք նաև սնունդ»,- ասել է նախարարը։
Նա նաև պատասխանել է Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու մասին հարցին։ Ըստ Պևկուրի՝ համապատասխան պլանը մշակման փուլում է։