Ի՞նչ է գրում իրանական մամուլը Իրան-ԱՄՆ հանդիպումից առաջ

Վաղը՝ ապրիլի 12-ին աշխարհի մեծ խաղացողների ուշադրությունը կենտրոնացած կլինի Օմանում կայանալիք ԱՄՆ-Իրան միջնորդավորված հանդիպման վրա: Այս հանդիպումն ըստ Իրանի արտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիի՝ Սթիվ Ուիթքոֆի հետ բանակցություններ են ոչ թե ուղիղ այլ՝ միջնորդավորված: Այսինքն Արաղչին հերքում է Թրամփին: Եվ ուշագրավ է անչափ իրանական մամուլում տեղ գտած ազդակները առ այն, որ Իրանական կողմը բավականին կոշտ է տրամադրված՝ իրեն էսկալացիայի այլընտրանք առաջարկվող հանդիպմանը գնում է ընդառաջ մեկ անգամ, եթե այն տապալվի, կամ ինչպես ձևակերպում է հեղինակը՝ «եթե ամերիկացիները կեղծավորությամբ մտնեն ասպարեզ և չափից շատ պահանջեն, ապա պետք է ընդունեն նաև միջազգային պատասխանատվությունը բանակցություններին»:
Օմանում Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև ընթացող հանդիպումը լուռ դիվանագիտության հերթական դրսևորումն են՝ մի տարածաշրջանում, որտեղ լարվածությունը միշտ գտնվում է եռման կետին:
Առայժմ կուլիսներում ընթացող այս քննարկումները դիտվում են որպես փորձ՝ մեղմելու Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հարաբերությունները՝ հատկապես Իրանի միջուկային ծրագրի, տարածաշրջանային ազդեցության և հումանիտար ճգնաժամերի համատեքստում:
Ըստ իրանական աղբյուրների՝ Իրանը միշտ պատրաստ է վստահություն ստեղծել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի նկատմամբ՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։
Իրանի արտաքին գործերի նախարարը նաև նշել էր, որ անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները:
Այս ֆոնին, ընդգծենք, Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Իրանի հետ 20-ամյա ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը: Սակայն Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Իրանի վրա ԱՄՆ հարձակման դեպքում Ռուսաստանը չի պարտավորվում ռազմական աջակցություն տրամադրել Իրանին, թեև միջոցներ կձեռնարկի խնդրի կարգավորման համար:
https://lurer.com/article/634457/am