Ինչ օգուտ կտա Ռուսաստանը ԵՄ-ին․ քաղաքագետ

Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնումը կարող էր հավասարեցնել Եվրոպայի համար ԱՄՆ-ի բարձրացրած առևտրային տուրքերի ազդեցությունը։ Այս մասին Myśl Polska-ին հայտնել է լեհ քաղաքագետ Մատեուշ Պիսկորսկին։
«Եվրոպան ցանկացած պահի կարող է Ռուսաստանին առաջարկել ոչ թե ինչ-որ վերագործարկում, այլ պարզապես վերադարձ նորմալ առևտրային հարաբերություններին՝ հիմնված փոխշահավետ փոխանակման վրա», - նշել է նա:
Պիսկորսկին ընդգծել է՝ «դա քաղաքական կամքի հարց է»։