Թրամփի վարչակազմը պատրաստել է Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու հրահանգներ. New York Times
Միջազգային
Թրամփի վարչակազմը պատրաստել և արդեն վարչություններին ուղարկել է Գրենլանդիան` Միացյալ Նահանգներին միացնելու հրահանգներ, - հայտնում է New York Times-ը:
Նախատեսվում է իրականացնել մեդիա արշավ՝ համոզելով կղզու բնակիչներին, որ իրենք իրենք պետք է խնդրեն Գրենլանդիան միացնել ԱՄՆ-ին։
Թրամփի խորհրդականներն արդեն քննարկել են գովազդային և սոցիալական մեդիա արշավների օգտագործումը՝միացման հարցում ԱՄՆ-ի օգտին հասարակական կարծիք ձևավորելու համար։ Թրամփը նաև ֆինանսական խթաններ է ուսումնասիրում կղզու բնակիչների համար` Գրենլանդիայի բնական ռեսուրսների արդյունահանումից ստացված եկամուտների միջոցով, որոնք ներառում են հազվագյուտ հողային հանքանյութեր, պղինձ, ոսկի, ուրան, նավթ եւ այլն:
