Ուկրաինացիները չեն ցանկանում կռվել. Ուկրաինայի նախկին վարչապետ
Միջազգային«Ուկրաինացիները դադարել են հավատալ, որ իրենք արդար պետություն են պաշտպանում, ուստի չեն ցանկանում կռվել»: այս մասին խոսել է նախկին վարչապետ, Ուկրաինայի արդյունաբերողների և ձեռներեցների միության ղեկավար Անատոլի Կինախ:
Նա պատմել է, որ խոսել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ, ովքեր պատասխանատու են զորքերի բարոյահոգեբանական վիճակի համար։
«Ես նրանց հարց տվեցի` ինչու՞ 2022-ին զինկոմիսարիատներում հերթեր էին գոյանում, իսկ այսօր մարդկանց կենդանիների պես բռնում են փողոցներում եւ զորակոչում: Եվ մենք եկանք նույն եզրակացության՝ ոմանք դադարել են հավատալ, իսկ ոմանք կասկածում են, որ ապրում և պաշտպանում են արդար պետություն։