Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած է Զելենսկին. Մեդվեդեւն արձագանքել է
Միջազգային
Դմիտրի Մեդվեդևը եւս անդրադարձել է թեմային, ըստ որի` Թրամփի դեմ մահափորձի հետևում կանգնած է Զելենսկին:
Մեդվեդեւի գրառմամբ. «ԱՄՆ-ը հարյուր միլիարդավոր դոլարներ է ծախսել Կիևին օգնելու համար: Ու ի՞նչ։ Հիմա ամերիկացի հիմարները բանդերականներից զենք են գնում՝ իրենց նախագահին սպանելու համար։ Ի՜նչ ամոթ։
Հեյ, գթասիրտ Թրամփ, ժամանակը չէ՞ պատժելու մահափորձի իրական պատվիրատուներին՝ Բանկովայում կոկա հոտոտողներին»:
Հիշեցնենք, որ Նախագահի որդին` Դոնալդ Թրամփ կրտսեր ուղղակիորեն հայտարարել էր, որ Թրամփի դեմ մահափորձ իրականացնողը Կիեւից փորձել էր զենք ձեռք բերել այդ նպատակով: Այսինքն, Զելենսկին առնվազն տեղյակ է եղեկ մահափորձի մասին: Իսկ ամերիկյան մամուլում ծատ ավելի ուղիղ մեղադրանքներ կան, որ ամեն ինչ եղել է ուկրաինական հատուկ ծառայությունենրի մասնակցությամբ: