Իրանի ԱԳ նախարարը նշել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գլխավոր նպատակը
Միջազգային
ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Իրանի գլխավոր նպատակը Թեհրանից տնտեսական պատժամիջոցների վերացումն է, իրանական միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա բնական է, որ յուրաքանչյուրը կարող է արտահայտել իր ենթադրությունները կամ ցանկությունները։ Մենք ձգտում ենք ապահովել Իրանի ժողովրդի շահերը, և մեր միջուկային ծրագիրը կրում է բացառապես խաղաղ և օրինական բնույթ։ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևը ևս հաստատեց մեր ծրագրի օրինականությունը․ վստահության ամրապնդման դիմաց։ Բնականաբար, կեղծ մեղադրանքների պատճառով Իրանի դեմ անարդարացիորեն սահմանված պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն: Բանակցություններում մեր գլխավոր նպատակը իրանցի ժողովրդի իրավունքների իրացումն է և Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը», - ասել Է Արաղչին։