Ռուսաստանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հարձակման դեպքում պարտավոր չեն Իրանին ռազմական օգնություն տրամադրել
Միջազգային
Մոսկվան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև իրավիճակի կարգավորման վրա և հուսով է, որ հնարավոր կլինի խուսափել ռազմական սցենարից, չորեքշաբթի ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է Interfax-ը։
«Ձեր նշած սցենարի դեպքում (ԱՄՆ հարձակումներ – խմբ.) Ռուսաստանը պարտավոր չէ ռազմական օգնություն ցուցաբերել, բայց պայմանագիրը պարունակում է նաև այլ հոդվածներ՝ կապված ռազմատեխնիկական համագործակցության և ռազմական փոխգործակցության հետ, և նման համագործակցությունն ակտիվորեն զարգանում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Ուստի կարծում եմ, որ նման սցենարի դեպքում, որից մենք կցանկանայինք ամեն կերպ խուսափել, քանի որ դա սպառնում է տարածաշրջանի համար ամենասարսափելի հետևանքներով, և մենք չէինք ցանկանա, որ Ռուսաստանը ներքաշվի ևս մեկ հակամարտության կարգավորման մեջ, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այն ամենը, ինչ անհրաժեշտ է, մեր կառավարությունը կձեռնարկի»,- ընդգծել է Ռուդենկոն։