Բրիտանիան խոստովանում է՝ գլոբալացման դարաշրջանն ավարտվել է Թրամփի պատճառով. BBC
Միջազգային
Բրիտանիան խոստովանում է՝ գլոբալացման դարաշրջանն ավարտվել է՝ Թրամփի սակագնային քաղաքականության պատճառով:
Բրիտանիայի գանձապետարանի գլխավոր քարտուղար Դարրեն Ջոնսն ասել է, որ համաշխարհային տնտեսության նախկին մոդելը դառնում է անցյալ։ Ելույթ ունենալով BBC-ի Sunday Politics ծրագրում, նա ընդգծեց. աշխարհը թեւակոխում է նոր իրականություն, որտեղ «էժան նորաձևությունն» ու «բյուջետային էլեկտրոնիկան» հազվադեպ են դառնում։
«Այո, այս դարաշրջանն ավարտվել է: Գլոբալիզացիան, որը մենք գիտեինք վերջին տասնամյակների ընթացքում, ավարտվել է»,– ասել է Ջոնսը` մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Դոնալդ Թրամփի նախաձեռնած նոր մաքսատուրքերի ներդրման հնարավոր հետեւանքները։
Նա զգուշացրել է, որ համաշխարհային տնտեսությունը գնալով ավելի անկանխատեսելի է դառնում, և քաղաքացիները պետք է պատրաստ լինեն գների աճին ու իրենց սովորական ապրելակերպի փոփոխություններին։
Չնայած տագնապալի տոնին, Ջոնսը նշել է, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է բանակցել Թրամփի թիմի հետ և հույս ունի համաձայնության գալ սակագնային քաղաքականության շուրջ։
