Մազերի աճի համար կանայք պետք է ամեն օր 45 գրամ սպիտակուց օգտագործեն. Daily Mail
Հասարակություն
Մազերի աճի հիմնական բաղադրիչը սպիտակուցն է, որի օրական պահանջը տղամարդկանց համար կազմում է 56, իսկ կանանց համար՝ 45 գրամ: B խմբի վիտամիններն ու երկաթը նույնպես օգնում են գեղեցիկ մազերի պահպանմանը: Այս մասին Daily Mail-ին ասել է լոնդոնցի սննդաբան Էմեր Դելանին։
Փորձագետը պարզաբանել է, որ երբ օրգանիզմում սպիտակուցը քայքայվում է, առաջանում են ամինաթթուներ՝ օրգանական միացություններ, որոնք կենսական նշանակություն ունեն մազերի աճի եւ դրանց ամրացման համար։ Սպիտակուցը կարելի է գտնել ոչ միայն մսի եւ ձվի, այլ նաեւ բուսական սննդի մեջ, ինչպիսին է տոֆուն կամ սոյան:
Ֆոլաթթու պարունակվում է այնպիսի մթերքներում, ինչպիսիք են ոսպը, ցիտրուսային մրգերը, կանաչ տերեւավոր բանջարեղենը եւ ձուն: Վիտամին B12-ով հարուստ են կենդանական ծագման մթերքները՝ միս, ձուկ, ձու եւ կաթնամթերք:
Առողջ մազերի երրորդ հիմնական բաղադրիչը երկաթն է, որը կոչվում է «բջջային շնչառություն»: Այս մետաղը կապում է թթվածնի ատոմները եւ, որպես հեմոգլոբինի մի մաս, դրանք տեղափոխում թոքերից բոլոր հյուսվածքներ: Թթվածնի պակասը հանգեցնում է բջիջների (այդ թվում՝ մազի ֆոլիկուլների բջիջների) քաղցի, ինչը դժվարացնում է դրանց բաժանումը։ Բժիշկը հիշեցրել է, որ երկաթ կա կարմիր մսի, հարստացված չոր հատիկեղենի եւ կանաչ տերեւավոր բանջարեղենի մեջ։