Թրամփը հավատում է՝ Ռուսաստանը գործարքի կգնա Ուկրաինայի հարցով
Միջազգային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով գործարքի հասնելու հույս ունի՝ հիշեցնելով, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը պատրաստ է ռուսական նավթի համար երկրորդային մաքսատուրքեր սահմանել: Նրա խոսքերը փոխանցում է CNN-ը։
«Ես ուզում եմ համոզվել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գործն ավարտին կհասցնի․ կարծում եմ, որ այդպես էլ կլինի», - ասել Է Թրամփը լրագրողներին։